Թուրքիայում հայերը միակ ազգային փոքրամասնությունն են, որ որպես ազգ չեն ճանաչվել թուրքական իշխանությունների կողմից… Հայերը Թուրքիայում համարվում են կրոնական փոքրամասնություն, քրիստոնեական փոքրամասնություններից մեկը… – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ) – Պոլսի պատրիարքի խնդրահարույց ընտրությունները…

Հայության Հայրենիքի վրա իրենց արհեստածին պետությունը հիմնած թուրքերն ի սկզբանե վախ են ունեցել, որ հայն իր ազգային ինքնությունը ճանաչելով անպայման  հաջորդ քայլն է անելու՝ իր ազգային իրավունքների մասին է բարձրաձայնելու… Իսկ դա Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման, ապա հատուցման եւ պահանջատիրության հարցերն է առաջ քաշելու…

Ավելին՝ հայը Թուրքիայում ոչ միայն ազգ չի ճանաչվել, այլեւ կոդավորվել է, թուրքական անվտանգության մարմինների պահոցներում հայի թիվը 3-ն է, կոդավորված մյուս երկու ազգերից հետո՝ հույների (թիվ 1) եւ հրեաների (թիվ 2)… Բայց վերջիններս գոնե ազգային փոքրամասնության կարգավիճակ ունեն…

Ինչեւէ, ցայսօր էլ Հայոց Հայրենիքը դեռ թաց է Հայոց Արյամբ…

Եվ մեզ՝ հայ արիականներիս համար, անկարեւոր չէ այն ամենը, ինչը կապված է Թուրքիայի հայ համայնքի (շատ ծպտյալ հայեր եւս հետեւում են համայնքի անցուդարձին), Կոստանդնուպոլսի (Ստամբուլ) հայոց պատրիարքարանի եւ վերջին տարիներին այստեղ ծավալված ընտրությունների հետ: Քանի որ, ինչպես նշեցի՝ հայերը կրոնական փոքրամասնոթւյուն են Թուրքիայում եւ թուրքական իշխանությունների ոտնձգությունները Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանի դեմ՝ հայ համայնքի դեմ է նշանակում…  

…………………………….

https://a1plus.am/hy/article/355159 – 8 դեկտեմբերի, 2019թ. – ԱՍԱԼԱ-ն հայությանը կոչ է անում միասնական կեցվածք որդեգրել Կ.Պոլսի պատրիարքական ընտրության հարցում

Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ԱՍԱԼԱ) հայտարարություն է տարածել. որում մասնավորապես նշվում է, թե Կոստանդնուպոլսի (Ստամբուլ) պատրիարքական ընտրությունների վրա թուրքական իշխանությունների նախապես դրած արգելքը՝ միայն թուրքահպատակ քաղաքացիները կարող են ընտրվել, առաջացրել է աննախընթաց սահմանափակում. արգելվել է նույնիսկ Թուրքիայի քաղաքացի եղող այն անձանց թեկնածությունը, որոնք իրենց եկեղեցական ծառայությունը կատարում են այդ երկրի սահմաններից դուրս: Այս նոր կամայականությամբ, պատրիարքական թեկնածուների թիվը 12-ից իջեցվել է 2-ի, ինչը նշանակում է Թուրքիայի կողմից ստրկանալու, համաձայնված պատրիարքի պարտադրում Կ. Պոլսի հայության եւ ողջ Հայ Եկեղեցուն:

Ըստ կազմակերպության՝ պետք է հստակ հասկանալ, որ Կ. Պոլսի պատրիարքական ընտրությունը սոսկ եկեղեցական հարց չէ, այլեւ եկող տասնամյակներում հայ-թուրքական առճակատման կիզակետում գտնվող խնդիր, եւ այս հարցում Հայաստանի Հանրապետությունը՝ իբրև անկախ պետություն, հայկական Սփյուռքը, անկախ պետականության պայմաններում գործող Մայր Աթոռը, ինչպես նաեւ նվիրապետական մյուս Աթոռները պետք է որդեգրեն միասնական եւ ճռական կեցվածք: Ինչպես  տեղեկացրին ԱՍԱԼԱ-ից, հայտարարության մեջ նշված է. «Թուրքիայի իշխանությունները շարունակում են Հայ եկեղեցու ներքին գործերին միջամտելով սեղմել ճնշման օղակը Կոստանդնուպոլսի հայկական փոքր, բայց եւ ազդեցիկ համայնքի շուրջ:
Պատրիարքական ընտրությունների վրա թուրքական իշխանությունների նախապես դրած արգելքին, (որ միայն թուրքահպատակ քաղաքացիները կարող են ընտրվել որպես պատրիարք), նոր միջամտությունը առաջացրել է աննախընթաց սահմանափակում՝ արգելվել է նույնիսկ Թուրքիայի քաղաքացի եղող այն անձանց թեկնածությունը, որոնք իրենց եկեղեցական ծառայությունը կատարում են այդ երկրի սահմաններից դուրս: Այս նոր կամայականությամբ, պատրիարքական թեկնածուների թիվը 12-ից իջեցվել է 2-ի, ինչը նշանակում է Թուրքիայի կողմից ստրկանալու, համաձայնված պատրիարքի պարտադրում Կ. Պոլսի հայության եւ ողջ Հայ Եկեղեցուն: Այս իրականությունն ի տես ունենալով, այսօր պոլսահայ համայնքի մի ստվար հատված պատրաստվում է բոյկոտել ամսի 12-ի պատրիարքական խեղկատակ «ընտրությունները», իսկ պահպանողական, թուրքական իշխանությունների հետ տարբեր շահերով կապված կամ նրանցից վախեցած մի այլ հատված ընթանում է նրանց գծած ուղիով: Սա առաջին անգամը չէ, որ Թուրքիան ոտնձգություններ է կատարում Կ. Պոլսի հայոց պատրիարքության ընտրություններում: 1950-ին Անկարայի համանման միջամտությունը արժանացավ Մայր Աթոռի օրվա գահակալ Գեորգ Զ.-ի խիզախ հարվածին:

Երջանկահիշատակ հայրապետը Թուրքիայի նախագահին ուղղված հեռագրում հայտարարեց, որ թուրքական իշխանությունների նման վարքագիծը «նշանակում է միջամտել Հայ եկեղեցու ներքին գործերին, որ թույլատրելի չէ»: Նա հավելեց նաեւ իր խիստ սպառնալիքը, որ հակառակ պարագային «ստիպված պիտի լինենք պատրիարքական ընտրությունն անվավեր ճանաչել եւ ընտրյալին չհաստատել»: Հայրապետական սաստը տվեց իր արդյունքը. Թուրքիայի ժամանակի իշխանությունները ստիպված նահանջեցին իրենց մտադրությունից, եւ ազատ ու արդար ընտրությունների շնորհիվ պատրիարք ընտրվեց արժանավորագույն թեկնածուն՝ Հարավային Ամերիկայի թեմի առաջնորդ ու հայրապետական պատվիրակ Գարեգին արք. Խաչատուրյանը: Հայ եկեղեցու դեմ նյութվող այս դավադիր քայլերով Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է իր իշխանության քայքայված հիմքերը ամրապնդել, միաժամանակ նա ձգտում է ավելիով պառակտել Կ. Պոլսի հայությանը եւ առավելագույն չափով կառավարելի դարձնել այն՝ նվազեցնելով հետագայում պատրիարքարանի ունենալիք դերակատարությունը հայության եւ Հայաստանի հետ առնչվող հարցերում:
Պետք է հստակ հասկանալ, որ Կ. Պոլսի պատրիարքական ընտրությունը սոսկ եկեղեցական հարց չէ, այլեւ եկող տասնամյակներում հայ-թուրքական առճակատման կիզակետում գտնվող խնդիր, ուստի այս հարցում Հայաստանի Հանրապետությունը իբրև անկախ պետություն, հայկական Սփյուռքը, անկախ պետականության պայմաններում գործող Մայր Աթոռը, ինչպես նաեւ նվիրապետական մյուս Աթոռները պետք է որդեգրեն միասնական եւ վճռական կեցվածք: Այս հարցի հանդեպ լռությունը կամ դիվանագիտական այլեւայլ պատճառաբանություննեով թուրքական պարտադրանքին համակերպվելը՝ համազոր է թուրքական իշխանությունների ստրկացուցիչ ոտնձգությանը ենթարվելուն, իշխանություններ, որոնք նույնիսկ իրենց պետության օրենքներն ու միջազգային հանրության առաջ ստանձնած պարտավորությունները առ ոչինչ են նկատում։ Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի բանակը, որպես ցեղասպանության ենթարկված հայության բռնագրավյալ հայրենիքի եւ իրավունքների վերականգնման  համար պայքարող կազմակերպություն, հայտարարում է, որ անտեր չեն Կ. Պոլսի հայ համայնքը, Թուրքիայի մնացյալ վայրերում եւ Հայաստանի գրավյալ արևմտյան հատվածում ապրող խիզախ հայության բեկորները»։ – https://www.facebook.com/permalink.php?story_fbid=238654913783500&id=100029169784366 

* * *

https://a1plus.am/hy/article/355164 – 8 դեկտեմբերի, 2019թ. – Պոլսի Հայոց պատրիարքի ընտրություններ. սկսվել է ձայների հաշվարկը Ermenihaber.am

Այսօր` դեկտեմբերի 8-ին, Ստամբուլի հայ համայնքում ընտրական եռուզեռ է։ Համայնքը ընտրում է աշխարհական պատվիրակներին, որոնք դեկտեմբերի 11-ին կընտրեն Պոլսի 85-րդ պատրիարքին։
Թուրքիայի ժամանակով ժամը 17:00-ի դրությամբ բոլոր ընտրատեղամասերը փակվել են։ Ձայների հաշվարկն արդեն սկսվել է։ Հատկապես ուշադրության կենտրոնում են գտնվում Ֆերիքյոյի, Բաքըրքյոյի եւ Սամաթիայի ընտրատեղամասերը, քանի որ այս թաղամասերից ամենաշատ պատվիրակներն են ընտրվելու։ Քվեակության արդյունքները պարզ կլինեն մի քանի ժամից։ Ըստ այդմ, կախված նրանից, թե ովքեր կընտրվեն որպես պատվիրակներ, կարելի կլինի գուշակել դեկտեմբերի 11-ին կայանալիք ընտրության հավանական արդյունքը։
Ըստ «Ermenihaber.am»-ի Ստամբուլում գտնվող թղթակցի, ընդհանուր առմամբ համայնքը բավականին ակտիվ մասնակցություն է ցուցաբերել ընտրությանը։ Հայաշատ բոլոր թաղամասերում ընտրատեղամասերը բազմամարդ են եղել, նույնիսկ հերթեր են գոյացել։ Իսկ Ֆերիքյոյ թաղամասի ընտրատեղամասում նույնիսկ ընտրության ժամանակը մի քանի րոպեով երկարացվել է, որպեսզի հերթում գտնվող բոլոր ընտրողները կարողանան քվեարկել։
Նախնական, ոչ պաշտոնական տվյալներով որոշ ընտրատեղամասերում առաջատար են Սակահ եպիսկոպոս Մաշալյանին աջակցող պատվիրակները։
Նշենք, որ «Ermenihaber» կողմից անցկացված սոցհարցման արդյունքներով եւս առաջատար է Սահակ Մաշալյանը։ Պատրիարքի մյուս թեկնածուն Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն է։

09/12/2019թ.Կարո Փայլանի ուշագրավ հայտարարությունը

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը Ստամբուլում Պոլսի պատրարքի ընտրության վերաբերյալ ուշագրավ հայտարարություն է արել։

Փայլանը թվիթերյան իր միկրոբլոգում արած գրառման մեջ, հայտարարելով, որ չի մասնակցելու ընտրությանը եւ ոչ ոքի օգտին չի քվեարկելու, նշել է. «Ընտրված անձին իմ պատրիարքը չեմ համարելու։ Պատմության սեւ էջերում կգրվեն մեր պատվի հետ խաղացող պետական ծառայողների եւ նրանց հետ համագործակցող հոգեւորականների անունները»։

Ինչպես գրում է ermenihaber-ը, որ համայնքում դժգոհություն է առաջացրել այն փաստը, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից պատրաստված Պատրիարքի կանոնադրությունում սահմանվել էր, որ պատրիարքի թեկնածու կարող են լինեն միայն Պոլսո պատրիարքական աթոռին ենթակա եպիսկոպոսները։ Այս սահմանափակման արդյունքում ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող թեկնածուների քանակը խիստ սահմանափակվեց։

Ըստ նախնական արդյունքների, նախօրեին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով ընտրվել է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին աջակցող 12 պատվիրակ, իսկ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին աջակցող 47 պատվիրակ։ 

* * *

11/12/2019թ. – Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շնորհավորել ու հաջողություններ է մաղթել նորընտիր պատրիարքին

Տես նաեւ`Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունը մեկնարկել է

Պոլսի Հայոց պատրիարքի թեկնածու Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը գրառում է կատարել ֆեյսբուքում՝ շնորհավորելով ու հաջողություններ մաղթելով է մյուս թեկնածու Սահակ եպիսկոպոս Մաշալյանին, որը կդառնա նորընտիր պատրիարք։

Գրառման մեջ ասվում է․ «Ազգային պատգամաւորական ժողովը այսօր կ՚ընտրէ Պոլսոյ Պատրիարքական Աթոռի 85-րդ գահակալը։ Շաբաթավերջի քուէարկութեան արդիւնքին հետ ուղիղ համեմատութեամբ գահ կը բարձրանայ Բարձր. Տ. Սահակ Ս. Եպսկ. Մաշալեան, որ վերջին շրջանին կը վարէր տեղապահի պաշտօն եւ այժմ արդէն կը ստանձնէ մեր նուիրապետական ու սուրբ Աթոռին ղեկը։ Այսու կու գանք անկեղծօրէն շնորհաւորել նորընտիր պատրիարքը, որուն կը մաղթենք յաջողութիւններ։

Որպէս Պոլսոյ Աթոռի հոգեւորականաց դասու երիցագոյն անդամը՝ կը մաղթենք, թէ այս նոր շրջանին թրքահայ ազգային-եկեղեցական կեանքէն ներս վերահաստատուի միասնականութիւնն ու եղբայրութիւնը։

Մեր աղօթքն է, որ այս դարաւոր Պատրիարքական Աթոռին առջեւ բացուի ծաղկուն նոր շրջան մը եւ անոր առաքելութիւնը արգասաւորուի նոր ձեռքբերումներով՝ ի պայծառութիւն մեր սուրբ Եկեղեցւոյ եւ ի շահ մերազն ժողովուրդին։

Տէրը անսասան պահէ Պոլսոյ Հայոց Պատրիարքութիւնը եւ իր Սուրբ Հոգին անպակաս ընէ մերազն հաւատացեալ ժողովուրդի վրայէն»։

Նշենք, որ Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունները տեղի են ունենում 3 փուլով: Ըստ այդմ 1-ին փուլով դեկտեմբերի 7-ին ընդհանուր կրոնական ժողովի կողմից ընտրվել են տեղի հոգևորական պատվիրակները, որոնց թիվը 17-ն է:

Դեկտեմբերի 8-ին Ստամբուլում տեղի է ունեցել Պոլսի Հայոց Պատրիարքի ընտրության 2-րդ փուլը, որի ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչները ընտրել են աշխարհիկ պատվիրակներին։ Այս ընտրության ժամանակ Համայնքի կողմից ընտրվել է 103 աշխարհիկ պատվիրակ, որոնցից 89-ը Սահակ եպիսկոպոս Մաշալյանի կողմնակիցներ էին, իսկ 12-ը՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի: Այսօր էլ արդեն պատվիրակներն ընտրում են պատրիարքին։

* * *

15 դեկտեմբերիԻնչու է Պոլսի նորընտիր պատրիարքը քննադատել ԱՄՆ սենատի կողմից Ցեղասպանության ճանաչման բանաձեւը

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆբ-յան իր էջում գրել է

«Պոլսի նորընտիր պատրիարքը քննադատել է ԱՄՆ սենատի կողմից Ցեղասպանության ճանաչման բանաձեւը, ինչը շատերի մոտ վրդովմունք է առաջացրել։

Թուրքիայի հայ համայնքը շատ մեծ ճնշումների տակ է գտնվում եւ պատրիարքը չի կարող իրեն այլ կերպ պահել։ Պատրիարքի հիմնական խնդիրը հայ համայնքի անվտանգության ապահովությունն է ու նա դա պետք է ապահովի ցանկացած եղանակով եւ դա մենք պետք է հասկանանք եւ ընդունենք։ Համայնքից ինքնաոչնչացման գնով հերոսություն պետք չի պահանջել։

Հ.Գ. Իրանի հրեական համայնքը միշտ դատապարտել է Իսրայելի քաղաքականությունը, հրապարակայնորեն պաշտպանել է պաղեստինցիների իրավունքները եւ Իսրայելում ոչ ոք նրանց դավաճան չի համարում։ Հրեաների համար իրենց ցեղակիցների անվտանգության հարցը միշտ առաջին տեղում է եղել»,- գրել է նա։

* * * 

Սփյուռքում կարեւոր ազգապահպան գործունեություն է իրականացնում նաեւ Անթիկիասի հայկական եկեղեցին…

8 դեկտեմբերի, 2019թ. – Հոգեհանգստյան արարողություն Անթիլիասի մայրավանքում՝ երկրաշարժի զոհերի հիշատակի համարՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐՈՒՆ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԵԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ ԱՆԹԻԼԻԱՍԻ ՄԱՅՐԱՎԱՆՔԻՆ ՄԷՋ

Կիրակի, 8 Դեկտեմբեր 2019-ին, Անթիլիասի Մայրավանքի Մայր Տաճարին մէջմատուցուեցաւ Ս. եւ Անմահ Պատարագ։ Պատարագի աւարտին, նախագահութեամբ Ս. Աթոռոյս Գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին տեղի ունեցաւ հոգեհանգստեան հանդիսաւոր արարողութիւն, 1988թ. Սպիտակի, Գիւմրիի եւ Վանաձորի մէջ տեղի ունեցած երկրաշարժին հետեւանքով զոհգացած շուրջ 30.000 հայորդիներու հոգիներուն համար։ Վեհափառ Հայրապետը, հոգեւոր հայրերը եւհաւատացեալները միասնաբար իրենց աղօթքը ուղղելով Բարձրեալին՝ խնդրեցին, որ զոհերուն հոգիներըլուսաւորէ, Իր հովանին անպակաս ընէ Հայաստան աշխարհին վրայէն եւ պահէ, պահպանէ ու զօրացնէ Արցախը եւ Սփիւռքը։

Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի։

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։