|
Գրել է Լուսանցք
|
|
03-09-2010 |
|
|
|
|
Գրել է ՀԱՄ
|
|
25-08-2010 |
Հայտարարություն
Պաշտոնական Անկարան թուրքավարի շարունակում է խաղալ որոշ հայերի ազգային կամ կրոնական զգացմունքների վրա, որպեսզի վերջնականապես հաջողի իրականացնել իր` «մարդասիրության» եւ «ազգերի եղբայրության» երկիր Թուրքիան միջազգայնորեն ցուցադրելու եւ առաջ մղելու ծրագրերը: Դրա համար նախ եւ առաջ կարեւոր է, որ կամա թե ակամա այդ գովքն անեն հայերը, թուրքական «նախացուցադրական վարժանքներին» մասնակցեն Հայաստանի եւ Սփյուռքի հայերը, ովքեր ամենաշատն են տուժել (եւ դեռ տուժում են) թուրք-ադրբեջանական զավթողական ու ավերող քաղաքականությունից:
Օգտվելով հայերի հայրենասիրական կարոտաբաղձությունից` թուրքերը կարողացան զբոսաշրջության ծավալները մեծացնել եւ աշխարհի հայերին հրավիրել Արեւմտյան Հայաստանի տարածք, նաեւ դեպի Մասիսների գագաթներ` լեռնային զբոսաշրջություն թույլատրելով: Հիմա էլ, սեպտեմբերի 19-ին Թուրքիայի իշխանությունները Վանի Սուրբ Խաչ եկեղեցում թույլատրել են տարին մեկ անգամ պատարագի արարողությաուն մատուցել: Սա էլ մի նոր «հայանպաստ» քաղաքականության դրսեւորում է, որը նույնպես հղի է վտանգավոր հետեւանքներով, ինչպես նախորդ բոլոր նախաձեռնությունները:
Հայ Արիական Միաբանությունը վաղուց հայտարարել է, որ օգտվելով որոշ հայերի «պապական հողին փարվելու եւ համբուրելու» զգացական (ոչ նպատակային) ցանկություններից, թուրքերը զբոսաշրջության ծավալները մեծացնելով նախ`
|
|
Կարդալ ավելին...
|
|
|
Գրել է ՀԱՄ
|
|
16-08-2010 |
|
Հայտարարություն Մեր տարածաշրջանում ռազմա-քաղաքական սրացումները հետզհետե ծավալվելու բնույթ են ստանում, ինչը չի կարող չմտա-հոգել նաեւ մեզ՝ ՀԱՄ «Ոգու պահապաններ» ուսանողական եւ երիտասարդական կազմակերպության անդամներիս: Մենք քաջ գիտակցում ենք, որ գերտերությունները եւ աշխարհի գաղտնի-մութ ուժերը չեն հրաժարվել Մերձավոր Արե-ւելքը վերաձեւելու հերթական ծրագրերից եւ ամեն ինչ անում են իրենց նպատակին հասնելու համար: «Նոր (կամ Մեծ) Մերձավոր Արեւելք» ծրագրերում Հայաստանին «հատկացված» դերը այնքան էլ սփոփիչ չէ, ուստի՝ համայն հա-յության խնդիրն է բարձրացնել Հայաստանի եւ հայության դերն ու նշանակությունը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ՝ աշխարհում: Հայաստանը պետք է կայուն դերակատարում ունենա բոլոր ծրագրերում, որպեսզի երբեւէ չեղած Քրդստան կամ մեկ այլ «պետություն» չստեղծվի Հայկական լեռնաշխարհի տարածքում (այսօր Թուրքիայի տարածք համարվող՝ բռնազավթված հայկական հո-ղերում):
Դրա համար հայկական պետությունը պետք է լուրջ եւ միջազգային մակարդակի ծրագրեր առաջադրի հատկապես համաթուրանականության եւ համաիսլամականության դերը տարածաշրջանում նվազեցնելու համար: Այդ առումով լավ նախադրյալ-ներ կան. 1. Իրանի հետ՝ տարածաշրջանի բնիկ ազգերի իրավունքները պաշտպանելու նախաձեռնությամբ հանդես գալու եւ իսլամա-կան երկրների քաղաքականությունը հավասարակշռելու համար: 2. Արաբական երկրների հետ՝ համաթուրանականության (Իրանի հետ՝ նաեւ համաադրբեջանական ծրագրերի) եւ սիոնականության դեմ ծրագրերը հաջողելու եւ տարածաշրջանում քաղաքական բազմաբեւեռություն ապահովելու համար: 3. Իսրայելի հետ՝ Իրանի եւ արաբական աշխարհի հետ խաղաղ գոյակցելու եւ թուրքական ծավալապաշտությանը խոչընդոտե-լու համար: Նաեւ Հայոց ցեղասպանության դատապարտման եւ հայկական հարցի միջազգայնորեն ճանաչման համար: Հայաստանը պետք է կարողանա բարձրացնել իր քաղաքական կշիռը՝ Մերձավոր Արեւելքում եւ Կովկասում լուրջ դերակատարում ստանձնելու առումով: Ուստի՝ հայ-թուրքական կոչված արձանագրությունները պետք է վերջնականապես ուղարկել պատմության «աղբանոցը», իսկ Արցախի եւ ազատագրված տարածքների խնդիրը պետք է ուղղորդել Հայաստան-Արցախ վերամիավորված լինելու փաստի վրա՝ որեւէ ձեւով չանդրադառնալով Կոսովոյի տարբերակին, ինչը նաեւ կլինի աջակցություն՝ սերբական ազատատենչ պայքարին: Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին՝ բացի բազմաբեւեռ արտաքին քաղաքական քայլերից (որը ճիշտ ենք համա-րում), ցուցաբերել նաեւ արագ եւ կտրուկ նախաձեռնություններ՝ հայկական շահերը հստակ եւ վստահ առաջ տանելու համար:
Հայ Արիական Միաբանության «Ոգու պահապաններ» ուսանողական եւ երիտասարդական կազմակերպություն 16.08.2010թ. |
|
|
Գրել է ՀԱՄ
|
|
11-08-2010 |
Շուրջ 4502 տարի առաջ Հայկ Նահապետը մեծ հայրենական հերոսամարտում իր եռաժանի նետով նետահարեց տիտանյան Բելին եւ Հայոց Աշխարհին խաղաղություն ու վերազարթոնք պարգեւեց… Փա~ռք Նավասարդին եւ Հայկ Նահապետին: Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) անդամները օգոստոսի 10-ի երեկոյան այցելեցին Գառնո արիական-հեթանոսական տաճար եւ փառաբանեցին Հայ Աստվածներին, Հայկ Նահապետին եւ Նավասարդյան տոնը, որը Հայկյան տոմարով միառժամանակ նշվել է նաեւ որպես Ամանոր (բայց վաղուց Հայոց Ամանորը նշվում է գարնան վերազարթոնքին` մարտի 21-ին, Հայոց ռազմի եւ զորության Աստված Վահագնի վերածննդի օրը):Գառնո տաճարը երեկոյան գունագեղ լուսավառության մեջ էր, եւ հայ արիները, ազգայնականները այդ գունագեղ միջավայրում գինեձոներով փառաբանեցին Տիեզերքի Արարչին, Հայ Աստվածներին եւ Հայկ նահապետին:Օգոստոսի 11-ին, ժամը 12:00-ին հայ արիները, ազգայնականները քաղաքամայր Երեւանում, Հայկ Նահապետի արձանի մոտ ծիսական եւ տոնական արարողություն կազմակերպեցին` նվիրված Հայկ նախնու փառահեղ հաղթանակին… |
|
Կարդալ ավելին...
|
|
|
Գրել է Լուսանցք
|
|
28-07-2010 |
|
Արիական Ազգերը բերելու են «աշխարհի գաղտնի ու մութ ուժերի» վախճանը
Հաագայի դատարանի ընդունած որոշումը` Կոսովոյի անկախության հարցով, գուցեեւ կարող է նախադեպ դառնալ այլ պետությունների համար, այդ թվում` անկախ Արցախ-ԼՂՀ-ի համար, այսպես կոչված միջազգային իրավունքի եւ փորձի տեսանկյունից: Սակայն, Հայ Արիական Միաբանությունը համոզված է, որ Կոսովոն` որպես Սերբիայի պատմական տարածք, չի կարող գոյատեւել անկախ, հատկապես, երբ դա կազմակերպվեց արտաքին օտար ուժերի կողմից` ռազմական եւ այլ ճնշումներ բանեցնելով Բելգրադի վրա: Կոսովոյի անջատումը Սերբիայից առավելապես նման է խորհրդային տարիների` Կոմկուսի կովկասյան բյուրոյի որոշմամբ Արցախ-ԼՂՀ-ի Հայաստանից հեռացմանն ու Ադրբեջանին նվիրաբերելուն: Պարզապես այս դեպքում Կոսովոն անկախ պե-տություն հռչակվեց (չնվիրվեց ասենք` Բոսնիա-Հերցեգովինային), եւ այս դավադրությունն էլ Արեւմուտքը կազմակերպեց, ոչ թե հեղափոխական կամ դեմոկրատական Ռուսաստանը (չնայած Մոսկվան դավաճանական կեցվածք ընդունեց եղբայրական Սերբիայի նկատմամբ)… |
|
Կարդալ ավելին...
|
|
|
Գրել է Լուսանցք
|
|
24-07-2010 |
|
|
|
|
Գրել է ՀԱՄ
|
|
22-07-2010 |
2010թ. հուլիսի 21-ին, ժ. 21:00-ին ՀԱՄ կենտրոնական գրասենյակում կայացավ Հոգեւոր Խորհրդի արտահերթ ընդլայնված ժողովը:Քննարկվեցին Քրմական դասի ձեւավորման ընթացքը, Երեւանում Արիական Տաճարի կառուցման համար կատարվող աշխատանքները, հայ-արիական տեսության միջազգայնացման հարցերը եւ Հայոց հավատի (հեթանոսության) ծավալման հեռանկարները:Հոգեւոր Խորհրդի արտահերթ ընդլայնված ժողովը ղեկավարում էր ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը: Բացի Խորհրդի անդամներից, ներկա էին նաեւ քրմի մի շարք թեկնածուներ, ովքեր նախապատրաստվում են Հայոց հավատի քրմերը դառնալու: ՀԱՄ առաջնորդը ներկայացրեց Քրմական դասի ձեւավորման նպատակով արված քայլերը, քրմի թեկնածուների հավակնորդներին եւ նշեց, որ Հոգեւոր Խորհրդի հաստատմանն են ներկայացված քրմի թեկնածուներ Երեւանից, Աբովյանից, Չարենցավանից, Գյումրիից, Վանաձորից, Ալավերդուց, Արարատից, Կապանից, Ստեփանակերտից եւ Ախալքալաքից:Արմեն Ավետիսյանը հայտնեց, որ բացի այս ընդլայնված հանդիպումից, եղել են նաեւ առանձին հանդիպումներ քրմի թեկնածունե-րի հավակնորդների հետ, ովքեր նույնպես կներկայացվեն Խորհրդին:Մանրամասներ հաղորդվեցին մայրաքաղաքում Արիական Տաճարի կառուցման հարցով: Քննարկվեցին նաեւ համաարիականության շրջանակնե-րում այլ ազգերի ներկայացուցիչների հետ հանդիպումների եւ կապերի ամրապնդմանն ուղղված խնդիրներ:Հոգեւոր Խորհրդի պատասխանատու խումբը ներկայացրեց Հայաստանում, Արցախում, Ջավախքում եւ սփյուռքում Հայոց հավատի (հե-թանոսության) ծավալման գործըւնթացը:ՀԱՄ Հոգեւոր Խորհուրդը քննարկեց նաեւ ներազգային մի շարք խնդիրներ` կապված պետության կողմից այլալեզու դպրոցներ հիմնելու, հանրակրթական եւ բուհական ուսումնական հաստատություններում բուն հայկական արժեքներն անտեսելու, պատմութ-յունն ու հավատը ոչ ամբողջական ու հաճախ ոչ ճշմարիտ ներկայացնելու հետ: Քննարկվեցին նաեւ արտաքին հիմնախնդիրներ, մասնավորապես` հայ-թուրքական կոչված հարաբերություններին եւ Արցախին ու ազա-տագրված տարածքներին առնչվող: Ներկայացվեցին նաեւ Ջավախքին ու ջավախքահայությանը վերաբերող հրատապ հարցեր:Հայ Արիական Միաբանության Լրատվական կենտրոնք. Երեւան – 21.07.2010թ. |
|
|
Գրել է Արմեն Ավետիսյան
|
|
01-07-2010 |
|
Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանից «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Արմենուհի Մելքոնյանից
Պատճեները` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, զլմներին:
ՀԱՄ առաջնորդի բաց նամակը
Պրն. նախագահ. Ձեզ եմ դիմում, քանի որ իմ հանդեպ կատարվող պատահական «դժբախտ» դեպքերը արդեն դառնում են օրինաչափություն: Ժամանակին այս կամ այն այսպես կոչված ուժային կառույցների կողմից «սովորական» եւ «ազգային» մշակումները, դատական գործընթացները կամ կալանավորումը այժմ կատարվող դեպքերի համապատկերին երանելի են թվում:
|
|
Կարդալ ավելին...
|
|
|