Առաջնայինը համարենք պետությա՛ն խորհրդանիշերն ու հայությա՛ն շահերը… ՀԱՄ եւ ՀԱՀ հայտարարությունները

Առաջնայինը համարենք պետակա՛ն խորհրդանիշերն ու հայությա՛ն շահերը

Հայ ազգայնականների համախմբումը հայտարարություն է տարածել, որում իր տարակուսանքն էր հայտնել Երեւանում մայիսի 28-ին Ա-զատության հրապարակում տոնակատարության ժամանակ տեղի ունեցած՝ պետական տոնին անհարիր մի շարք դրսեւորումների համար: «Նախ նշենք, որ մշակութային տոնական միջոցառումը, որպես այդպիսին, գերազանց էր. կատարողական արվեստի, բեմադրության ու լուսավորության, տեխնիկական հարցերի կազմակերպման առումներով խնդիր չկար: Սակայն խնդիր կար տոնի բուն էության եւ արժեւորման առումով: Պաշտոնապես հայտարարված տո-նական միջոցառումը սկսվեց շուրջ 2 ժամ ուշացումով, ինչը պատճառաբանվեց անձրեւային եղանակով, որն էլ պատճառ դարձավ մեկ այլ աններելի սխալի: Նախ՝ պետական տոնակատարության ձգձգումը անհարմար վիճակ ստեղծեց ՀՀ մայրաքաղաք ժամանած հարյուրավոր սփյուռքահայ հյուրերի եւ մարզերից ժամանած մարդկանց համար, հետո՝ Ազատության հրապարակից ուշացումով ուղիղ եթեր հեռարձակված միջոցառումը անակնկալ ընդատ-վեց Եվրոպական լիգայի ֆուտբոլային հանդիպման ցուցադրումով…

Եթե տոնահանդեսը ժամանակին սկսվեր, վստահաբար ուղիղ եթերի ընդհատման խնդիր չէր առաջանա, բայց հեռուստատեսությամբ տոնական միջոցա-ռումը դիտող հայությունը (եւ՛ Հայաստանի եւ՛ Սփյուռքի) պարզապես չհասկացավ, թե ինչ կատարվեց:
Առանց որեւէ բացատրության ընդհատվեց պետական տոնի հեռարձակումը:
«Ֆուտբոլային դիվանագիտության» տխուր ավանդույթի համաձայն, Մայիսի 28-ի՝ Հայաստանի 1-ին Հանրապետության 93-ամյակի տոնակատարութ-յունը դադարեց հեռարձակվել, եւ հայությունը դիտեց եվրաֆուտբոլ…»:
Հայ ազգայնականները կարծում են, որ իհարկե կպատճառաբանվի, թե մեծ գումարներ են նախօրոք տրվել ֆուտբոլային այդ հանդիպման ցուցադրման համար, բայց դա լուրջ պետական մոտեցում չէ լուրջ պետական տոնին, որին մասնակցում էին ՀՀ պետական ու կրոնական բարձրաստիճան այրերը՝ ՀՀ նախագահի գլխավորությամբ: «Անգամ հեռուստաեթերից պաշտոնական բացատրություն չտրվեց, թե ինչու է ընդհատվում միջոցառումը: Կարծում ենք՝ գոնե ուղիղ եթերը պետք է արագ տեղափոխվեր մեկ այլ հեռուստաալիք, որը նույնպես դիտում են Սփյուռքում եւ շարունակվեր պետական տոնի ցուցադրումը: Իսկ պետական մոտեցման տեսակետից ավելի ճիշտ կլիներ, եթե այլ հեռուստաալիքով ցուցադրվեր նախօրոք պայմանավորված միջազգային մարզական հանդիպումը: Այսպիսի անտարբերությամբ ոչ ոք իրավունք չունի վերաբերվելու պետական տոնին, որի բացման արարո-ղությունը անգամ ՀՀ օրհներգով չկատարվեց, իսկ մեր եռագույն դրոշը պետական խորհրդանիշ ընդունած Հայաստանի 1-ին Հանրապետության հո-բելյանին ավելի շատ Կիլիկյան Հայաստանի դրոշներն էին ծածանվում, քան՝ պետական եռագույնը…»:
ՀԱՀ խորհուրդը ենթադրում է, որ եթե ՀՀ իշխանությունները Կիլիկյան Հայաստանի դրոշներով քաղաքական ակնարկներ են ցանկանում անել, ապա վատ չէ, անգամ ողջունելի է, բայց ինչու՞ այդ դեպքում ավելի քիչ էին ՀՀ պետական դրոշները: Եթե քաղաքական ցուցադրության խնդիր կար, ապա ինչու՞ էին բացակայում Արցախի Հանրապետության եւ Արեւմտյան Հայաստանը խորհրրդանշող դրոշները… Իսկ ինչու՞ Օպերայի շենքի տանիքից մինչեւ հարթակը կախված 2 ցուցապաստառներից («KOHAR») գոնե մեկը Մեսրոպատառ հայերեն չէր: Անկախության տոնի լեզուն հայերենը չէ՞ր… Չնայած դա հենց մեր երկրում լեզվակրթական աղավաղումների հետեւանքն է:
«Եվ մի քանի «ոչ ֆուտբոլային» քաղաքական տեսակետներ նույնպես առաջադրենք: Ավելի քան 10 տարի «Գոհար» համույթը հովանավորող լիբանանա-հայ ներկայացուցիչները շուրջ 2 տարի է, ինչ համույթի միջոցառումներն անցկացնում են Կիլիկյան Հայաստանի դրոշների ներքո: Ան-գամ 2 տարի առաջ Հալեպի  բերդում համերգի ժամանակ ծածանվել են այդ դրոշները: Սա այն դեպքում, երբ Սիրիայի իշխանությունները բացի երկրի պետական դրոշից այլ դրոշների ներկայությունն արգելում են միջոցառումներին…
Սա համընկնում է հայ-թուրքական կոչված արձանագրությունների ստորագրման հետ, եւ մտավախություն կա, որ Կիլիկյան Հայաստանի դրոշների արծարծումը արաբական որոշ երկրներում եւ արդեն Հայաստանում, փորձ է հայության ուշադրությունը Արեւմտյան Հայաստանի պահանջատի-րությունից շեղելու եւ Կիլիկյան Հայաստան տեղափոխելու նպատակով: Անգամ խոսակցություններ կան, որ Թուրքիայում, մի համերգի ժա-մանակ, նույնպես ծածանվել են Կիլիկյան Հայաստանի դրոշներ…
Զարմանալին այն է, որ վերջին 2 տարիներին թուրք-սիրիական հարաբերությունները կարգավորվել են, բայց հանկարծ Հալեպում հայերը բարձրացնում են Կիլիկյան Հայաստանի դրոշներ… Իսկ եթե մեր սփյուռքահայ հայրենակիցները ցանկություն ունեն հայրենակցական միությունների օրինակով քարոզել Բնական ու Պատմական Հայաստանի տարբեր մարզերի խորհրդանիշները, ապա դրա հետ մեկտեղ պետք է ծածանվեն այլ հայկական
պատմական դրոշներ ու խորհրդանիշեր, առավել եւս՝ Միացյալ Հայաստանը խորհրդանշող: Այլապես մենք կշարունակենք այլոց ջրա-ղացներին ջուր լցնելու տխուր հեռանկարը…»,- ասվում է հայտարարության մեջ:

ՀԱՀ-ը կոչ է անում ՀՀ իշխանություններին՝ առաջնայինը մեր երկրում համարել պետական միջոցառումները, պետական խորհրդանիշերը, պետական լեզուն եւ ազգային արժանապատվությունն ու հայության շահերը: Ինչ մնում է Կիլիկյան Հայաստանին, «ապա հայ ազգայնականները դրան նույնպես ձգտում են (առաջնայինը Հայկական լեռնաշխարհում Հայոց միացյալ պետության վերակերտումը համարելով), չբացառելով ան-գամ Արքայից Արքա Տիգրան Մեծի կերտած Հայաստանը: Բայց ամեն բան իր հերթականությունն ունի, ամեն տոն՝ իր իմաստը…»:
Իսկ ահա Հայ Արիական միաբանությունը եւ Հայ ազգայնականների համախմբումը փառաբանելով 1-ին Հանրապետության բոլոր հիմնա-դիրներին եւ անկախության մարտիկներին, շնորհավորել են հայությանը՝ դարեր անց մեր երկրի Անկախության, Պետականության վերականգնման եւ Հայաստանի 1-ին Հանրապետության հիմնադրման օրվա կապակցությամբ: «Մայիսյան այդ օրերին հայ քաջերը Սարդարապատի հերոսամարտով (զուգահեռ նաեւ այլ ճակատամարտերով) վերահաստատեցին մեր գոյատեւման եւ հարատեւման բնական-արարչատուր իրավունքը:
Հայաստանի 1-ին Հանրապետության կյանքը շուրջ 2 տարի տեւեց՝ 1918 -1920թթ., սակայն այն հիմնաքար դարձավ հայկական պետական համակարգի վե-րագործարկման: Անգամ խորհրդային կարգերի բռնի հաստատումը չկարողացավ հայերից հեռացնել պետականության ձգտումը եւ 1920-1990թթ. գործեց Հայաստանի 2-րդ Հանրապետությունը՝ ՀԽՍՀ-ն: Իսկ ԽՍՀՄ կործանումից հետո՝ 1991թ. առ այսօր, մեր ինքնորոշված ժողովուրդը վե-րահաստատեց իր հայրենիքում ապրելու կամքը՝ Հայաստանի 3-րդ Հանրապետության ստեղծմամբ»:
Հայ արիականներն ու ազգայնականները նշել են, որ այժմ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների վերամիավորմամբ, Հայաստանի ու Սփյուռքի համատեղ ուժերով ու պայքարով պետք է հասնել Միացյալ Հայաստանի վերակերտմանը՝ վերամիավորելով Հայոց բնական ու պատմական բո-լոր Հողերը՝ Հայկական բարձրավանդակում՝ Հայ Աստվածների Բնօրրանում…

Վահագն Նանյան

Հետահայաց մայիսյան տոներին – Ոչ միայն «պաշտոնյաներ»իվ
Դարեր շարունակ օտարի լծի  դեմ հայ ժողովրդի մղած կռիվները, չնայած կորուստներին ու զոհերին, պատմությանը տվել են  փառավոր հաղթանակ-ներ: Հաղթական մայիսին Շուշին էլ ազատագրեցինք: Եվ արեցինք դա՝  ընդամենը մի քանի տարի առաջ  տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո քայքայված տնտեսության եւ անկայուն քաղաքական իրավիճակի պայմաններում:
Բայց մեր տոներն այդպես էլ համազգային չեն դառնում:
Որովհետեւ տոներին մեզ չեն պատրաստում, տոները սերունդի սիրտը չեն մտցնում, տոներով ապրեցնել չեն տալիս, որովհետեւ մեր տոների շրջանակները սահմանափակվում են միայն պաշտոնատար անձանց կողմից մի որեւիցե միջոցառման կազմակերպմամբ, որովհետեւ շատ հաճախ այդ տո-ները իմաստային չեն լինում, այլ՝ «աստղային համերգներ» պարզապես:
Մինչդեռ հայ մարտիկը պիտի պատվով հիշի իր կռիվն ու հաղթանակը, իսկ ոչ մարտիկը պիտի պատրաստվի ռազմիկ դառնալուն: Որովհետեւ արդեն մար-տիկը պիտի հիշի, որ ասենք, Շուշին չազատագրելու դեպքում այժմ չէինք ունենա Արցախը, հետո նաեւ՝ Հայաստանը: Իսկ վաղվա մարտիկը պիտի դաստիարակվի այն ոգով, որ ինքը դեռ հաղթություններ ունի կռելու: Իսկ դա նաեւ տոնն է տալիս: Տոն՝ ազգի՛, այլ ոչ թե միայն պաշտոնյաների մասնակցությամբ:

Գեղեցիկ Ավանեսյան
Զոհված ազատամարտիկի դուստր

Սոնա Մհերյան
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի

«Լուսանցք» թիվ 21 (197), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։