Բեւեռացումներից առաջ… Թե ինչպես միշտ երկբեւեռ-միաբեւեռությամբ (հնարավոր քաղաքական ծավալումները ՀՀ-

Բեւեռացումներից առա՞ջ, թե՞ միշտ երկբեւեռ -միաբեւեռությամբ

ՀՀ 1-ին եւ 3-րդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի հաշտարար ներքաղաքական նախաձեռնությունները քաղաքական ոլոր-տի առաջնային թեման է դեռեւս եւ հետաքրքրում է բոլորին: Եվ բոլորն էլ սպասում էին, թե ինչ կասի այդ մասին ՀՀ 2-րդ նախագահը՝ Ռո-բերտ Քոչարյանը: Եվ ահա, «Մեդիամաքս»-ին տված հարցազրույցով նա հայտնեց իր տեսակետը:
Ռ. Քոչարյանը նախ արտահայտվել է ՀՀ ներկա նախագահի՝ իրավապահ մարմիններին տրված հանձնարարականին, որում խնդիր է դրված մանրակրկրտ հետա-զոտել «Մարտի 1-ի» գործի հետաքննությունը: Այս առումով շատերն արագ արձագանքեցին, թե այն ուղղված է ՀՀ 2-րդ նախագահի դեմ՝ նրան քա-ղաքականությամբ զբաղվելու հնարավորությունից զրկելու համար: Բայց Ռ. Քոչարյանը այդպես չի կարծում, քանի որ «Մարտի 1-ի» իրադար-ձությունները ձեռնտու չէին իշխանություններին, եւ մեղավորներին պետք է փնտրել այլ տեղ. «Պատասխանը շատ պարզ է… ովքեր այ-սօր անընդհատ շահարկում են այդ իրադարձությունները»: Նա միանշանակ հերքում է թե՛ ներկայիս, թե՛ նախորդ իշխանությունների վրա մեղք բարդելը՝ նշելով, որ իրադարձությունների ընդհանուր պատկերը հստակ է. «Դրանք ծավալվել են ամբողջ երկրի աչքի առաջ:

Թե ընդդի-մության գործողությունները, թե իշխանության արձագանքը… պարտված թեկնածուն հայտարարեց, որ հենց ինքն է ընտրված նախագահը եւ պատրաստ-վում է գրավել նախագահական պալատը: Ոչ ավել եւ ոչ պակաս: Իրավիճակը կտրուկ լարվեց այն ժամանակ, երբ այդ նպատակին հասնելու համար ընդդիմութ-յունը գնաց հակաօրինական քայլերի: Երեւանում արտակարգ դրություն մտցվեց այն ժամանակ, երբ արդեն տասնյակ մեքենաներ էին այրվել կամ թա-լանվել, երբ ամբոխը ջարդուփշուր էր անում շուրջբոլորը եւ երբ հայտնվեցին առաջին զոհերն ու վիրավորները ոստիկանների ու քաղաքա-ցիների շրջանում: Երբ ակնհայտ էր, որ իրավիճակը բացարձակապես չի վերահսկվում եւ սպառնում է թե՛ Սահմանադրական կարգին, թե՛ քաղաքացինե-րի անվտանգությանն ու ունեցվածքին»:
Ռ. Քոչարյանը համոզված է, որ արտակարգ իրավիճակը Երեւանում մտցվել է ՀՀ Սահմանադրության համաձայն եւ ճիշտ ըստ նախատեսված ընթացակարգի, այն է՝ «ԱԺ նախագահի եւ վարչապետի հետ համաձայնեցնելուց հետո եւ, այնուհետ, հաստատվելով խորհրդարանում: Կարծում եմ, որ այդ միջոցին պետք էր ավելի վաղ դիմել, գուցեեւ հնարավոր լիներ խուսափել զոհերից»: Ըստ նրա, նախագահն անձամբ չի ղեկավարում փողոցներում կարգու-կանոնի վերականգնման գործընթացը, չի կանոնակարգում հատուկ միջոցների օգտագործումը, եւ դա անում են համապատասխան գործադիր մարմինները՝ գործող օրենքների շրջանակներում: Ռ. Քոչարյանը հայտնել է, թե «Մարտի 1-ի» գործով հետաքննությունը վարվում է ոչ թե «Արտակարգ դրութ-յան ռեժիմի մտցնելու իրավական հիմքերի, այլ մարդկային զոհերի հանգեցրած զանգվածային անկարգությունների փաստերի մասով: Եվ խնդիրն այն է, որ հետաքննությանը չի հաջողվում բացահայտել մարդկանց մահվան բոլոր հանգամանքները՝ կոնկրետ անձերին պատասխանատվութ-յան կանչելու կամ ինքնապաշտպանության շարժառիթներով նրանց արդարացնելու համար: Այս հանգամանքն, իհարկե, խոցելի է դարձնում իշխա-նությունների դիրքերը ինչպես հանրության, այնպես էլ միջազգային կազմակերպությունների աչքերում: Ենթադրում եմ, դրանով են բացատրվում նախագահի նշված հանձնարարականները: Հետաքննության կոնկրետ արդյունքները կկասեցնեին թեմայի բազմապիսի շահարկումները, ինչում ես խիստ շահագրգռված եմ»:
Ըստ ՀՀ 2-րդ նախագահի, մարտական զենքերով մարդկանց վրա կրակելու հրաման ոչ ոք չի տվել եւ բացառությամբ ներքին զորքերի կապիտանի, մահ-վան բոլոր դեպքերն արձանագրվել են հանրահավաքից զգալի տարածության վրա, «ճիշտ այնտեղ, որտեղ մեքենաներ էին վառում եւ խանութներ էին թալանում»: Այստեղ իրավիճակը գործնականում չի վերահսկվել ո՛չ ոստիկանության, ո՛չ ընդդիմության կողմից: Քաղաքի այդ մասում դիտարկման խցիկներ գրեթե չեն եղել եւ իրադարձությունների պատկերի հետագա վերականգնումը դժվար է:
Ռ. Քոչարյանը շեշտել է, որ «բոլոր 8 քաղաքացիական անձիք հասարակ մարդիկ էին, որոնք որեւէ կերպ չէին դրսեւորել իրենց քաղաքականութ-յան մեջ: Նրանցից 4-ը զոհվել են հրազենային վնասվածքներից: Ո՞ւմ կարող էր պետք լինել միտումնավոր կրակ բացել նրանց վրա: Դա կամ հանգամանքների ողբերգական համադրություն էր, կամ էլ ոմանց գիտակցված գործողություն՝ իշխանություններին վարկաբեկելու նպատակով»: Եվ օրինակ է բերվում, որ «ընդդիմության քիչ թե շատ ակնառու ներկայացուցիչներից եւ ոչ մեկը որեւէ կերպ ֆիզիկապես չի տուժել» ու դա խոսում է այն մասին, որ «ընդդիմադիր շարժման «գլխատմանն» ուղղված որեւէ միտումնավոր գործողություն նույնպես չի եղել»:
Ավելին՝ ՀՀ 2-րդ նախագահը նշում է, որ «ՀՀՇ-ի իշխանության օրոք էր, որ սպանում էին անցանկալի  ընդդիմադիրներին: Ի դեպ, եթե ընդդիմության առաջնորդը տանը նստելու փոխարեն փորձեր սանձել հենց իր կողմից գրգռած ամբոխին, ապա, վստահ եմ, հնարավոր կլիներ խուսափել զոհերից»,- մեղադրանք է հնչել ՀՀ 1-ին նախագահի հասցեին:
Եվ Ռ. Քոչարյանը վստահ է, որ «սլաքները» թեքելու տեղ չկա, ինչքան էլ լարվեն նրանք, ում հանգիստ չի տալիս իր «քաղաքական գործոնը»: Ավե-լին՝ նա կարծում է, թե իր «նախագահության շրջանը խիստ առանձնանում է մարդկանց կյանքի որակի դրական փոփոխություններով եւ, ըստ ամե-նայնի, որոշ քաղաքական գործիչներ այդ հանգամանքի պատճառով կորցրել են քունը»: Այստեղից էլ ծնվում են այն տարիների ձեռքբերումների նվաստացման եւ այդ ձեռքբերումները վերացական դարձնելու սին փորձերը: Բայց Ռ. Քոչարյանը վստահ է, որ «ժողովուրդն այնքան միամիտ չէ, որ չհասկանա այս ամենը»:
Իսկ իշխանության եւ ընդդիմության մեջ նշմարվող երկխոսության մասին Ռ. Քոչարյանն ասել է. «Գնահատականը պայմանավորված է երկխո-սության առարկայով: Եթե երկխոսությունն առնչվում է քաղաքական պայքարի քաղաքակիրթ կանոնների հաստատմանը եւ տանում է դրա ծայրահեղաց-ման բացառմանը, ապա, իհարկե, դրական եմ գնահատում: Կայունությունը տնտեսության աճի անհրաժեշտ նախապայման է, իսկ այսօր Հայաստանը դրա կա-րիքն ամենից շատ ունի: Դա նաեւ կօգնի արդար ընտրությունների անցկացմանը: Եթե ընտրություններն անցնում են՝ լինել կամ չլինել՝ կար-գախոսի ներքո, ապա կեղծարարության շարժառիթներն անասելի ուժեղանում են: Իսկ եթե երկխոսությունն առնչվում է քաղաքական պայքարի իմիտացիայի չափանիշներին (համապատասխան պարգեւատրման դիմաց), ապա դա, թերեւս, ընտրողների թիկունքում կատարվող գործարք է: Դա, ի դեպ, ուղիղ ճանապարհ է դեպի լճացում եւ կոռուպցիայի աճ, քանի որ ընդդիմությունն անմիջապես դադարում է կատարել իր հիմնական առաքե-լությունը. դրդել իշխանություններին ավելի լավ աշխատել եւ զսպել ախորժակը: Այդ գործարքի գինը ժողովուրդն է վճարելու՝ իր առանց այդ էլ սակավ միջոցներից… Մեր իրականության մեջ երկու տարբերակն էլ հնարավոր են: Թե դրանցից որը կիրագործվի՝ ցույց կտա ժամանակը»:
Ըստ էության, Ռ. Քոչարյանն այս հարցազրույցով ավելի ամրապնդեց այն համոզմունքը, որ նա չի պատրաստվում հեռանալ քաղաքականությու-նից, ավելին՝ իրեն շատ ազատ ու անկաշկանդ է զգում եւ իրեն ուղղված մեղադրանքներն էլ չի ընդունում, քանի որ դրանք այլ հասցե ու-նեն……
Ըստ «Ընդդեմ ՀՀԿ ապօրինությունների» համահայկական կոմիտեի լրատվության, Ռ. Քոչարյանի հաղորդման մասին՝ «Դա ՀՀՇ-ի իշխանության օրոք էր, որ սպանում էին անցանկալի ընդդիմադիրներին» արտահայտության հարցով հաղորդագրություն է ներկայացվել ՀՀ Գլխավոր դատախա-զին՝ «խնդրելով տեղեկատվություն տալ պարոն Քոչարյանի հաղորդման ճակատագրի մասին»:
Իսկ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը խորհրդարանի ամբիոնից նորից հայտարարել է, թե «Մարտի 1-ի կնքահայրը Քոչարյանն է, որն իմ տված քաղաքական այդ գնահատականը փորձել է ընկալել միայն այսօր՝ 3 տարի հետո»:
Ինչեւէ, ՀՀ 2-րդ նախագահի այս հարցազրույցը կարելի է որպես քաղաքական ճակատում իրապես հայտնվելու հայտ համարել: Սա նշանակում է, որ «Լուսանցք»-ի նախորդ թողարկման «Երկու իշխանություն – երկու ընդդիմություն. վտանգավոր եզրագծում» (Արամ Ավետյան) վերլուծականը կա-րող է եւ իրականություն դառնալ: Այնտեղ նշվում է, որ եթե իշխանություն-ընդդիմություն համերաշխությունը սահմանափակվի ՀՀԿ–ՀԱԿ (ՀՀՇ) ձեւաչափով, ապա մյուս իշխանական կարող ուժը՝ ԲՀԿ-ն, կարող է իր հերթին ընդդիմադիր այլ ուժերի հետ համագործակցել (դիցուկ՝ ՀՅԴ, «Ժառանգություն», ՆԺԿ եւ ԺԿ, հայ արիականներ-ազգայնականներ…) եւ իշխանության հասնելու լուրջ բեւեռ դառնալ:
Այսինքն՝ ՀՀ 3-րդ եւ 1-ին նախագահների իշխանաբաժանությունը (գուցե՝ խորհրդարանական եւ կառավարական «պորտֆելների» միջոցով) կարող է հանդիպել առավել լուրջ ընդդիմության՝ վերոնշյալ մեկ այլ իշխանական եւ մի շարք ընդդիմադիր ուժերի կողմից, որտեղ վստահաբար կհայտն-վի նաեւ ՀՀ 2-րդ նախագահը:
Սակայն չի բացառվում, որ Ս. Սարգսյան-Լ. Տեր-Պետրոսյան ներքաղաքական գործունեությունը հետագայում՝ հարմար մի պահի վերաճի Ս. Սարգս-յան-Ռ. Քոչարյան գործունեության, երբ ՀՀ 1-ին նախագահն այլեւս ընդդիմադիր համբավ չի ունենա եւ որոշակիորեն սերտաճած կլինի իշ-խանական համակարգի հետ……
Ս. Սարգսյանն, այնուամենայնիվ, շարունակում է իր լիցքաթափման քայլերը: «Նախագահի հանձնարարության կատարման գործընթացը ընթացքի մեջ է, քննարկման փուլում է»,- ԱԺ-ում հայտարարել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, սակայն մարտիմեկյան իրադարձություն-ներից հետո ձերբակալվածների ազատ արձակման հստակ ժամկետների մասին նախարարը ոչինչ չի ասել: Իսկ ԲՀԿ ներկայացուցիչ, ԱԺ եվրաինտեգրա-ցիայի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ «ՀՀ նախագահի հանձնարարականը համահունչ է ԵԽ Մարդու իրավունք-ների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հրապարակած վերջին զեկույցին» եւ նախագահի կոչը ՀՔԾ-ին՝ կրկին ամենայն մանրամասնությամբ քննել 10 զոհերի մահվան հանգամանքները, համահունչ է նաեւ եվրոպական կառույցների արտահայտած մտահոգությանը»:
Այնպես որ, առայժմ հարաբերական անդորր է, եւ ինչպես ՀՀ 3 նախագահները, այնպես էլ քաղաքական ուժերը դիտարկումների, ինքնադրսեւո-րումների մեջ են: Կարճ ժամանակ անց վստահաբար կլինեն հստակեցումներ, քաղաքական բեւեռացումներ:
Չնայած Ռ. Քոչարյանի խոսելուց հետո նոր արտահայտվողներ էլ եղան: Անդրադառնալով իշխանություններ-ՀԱԿ փոխհարաբերություններին՝ ՌԱԿ ատենապետ Էդուարդ Անտինյանն ասել է. «Ապրիլի 29-ին մենք հայտնվեցինք նոր իրավիճակում, վերջ դրվեց ՀԱԿ-ի կողմից ընդդիմության ա-հաբեկչությանը, երբ ՀԱԿ-ը տեռորի էր ենթարկում այլ ընդդիմադիր կուսակցություններին՝ պնդելով, թե այն կուսակցությունները, ո-րոնք չեն պահանջում նախագահի հրաժարականը, ընդդիմադիր չեն»: Իսկ ըստ «Ժառանգություն» կուսակցության ղեկավարների, երկրի ապագայի վե-րաբերյալ մտահոգությունը կարող է ստիպել ընդդիմությանը՝ բանակցել իշխանությունների հետ: ՀՀԿ պատգամավորներից էլ նշել են, որ ՀՀ նախագահը միշտ էլ պատրաստ է եղել երկխոսության եւ, ի տարբերություն ՀԱԿ-ի, շատ ընդդիմադիր կուսակցություններ դրական արձագանք են տվել ՀՀ նախագահի երկխոսելու կոչին: Նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյաննն էլ կարծում է, թե արտահերթ ընտրություննե-րի մասին խոսակցությունները իրատեսական չեն, եւ «եթե այս հարցում Կոնգրեսը չփոխի իր դիրքորոշումը, իրավիճակը կրկին կարող է հանգել հակամարտության»:
Խոսել է նաեւ ՀՀ վարչապետը: Երեկ, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո, Տիգրան Սարգսյանը նշել է, թե ընդդիմության հետ երկխո-սությանը շատ դրական է վերաբերում. «Մենք ընդդիմությանը հրավիրել ենք համագործակցության, մասնավորապես ձեւավորում էինք կառույց-ներ, որտեղ ընդդիմության մասնակցությունը, մեր կարծիքով, խիստ անհրաժեշտ է, մասնավորապես հակակոռուպցիոն հանձնաժողովի մոնիթո-րինգի խմբում, որ ընդդիմությունը եւս հնարավորություն ունենա մոնիթորինգի ենթարկել այն միջոցառումները, որոնք պետութ-յունը ծրագրավորում է, հաստատում է եւ իրականացնում է եւ այդ տեսակետից, մշտապես եղել ենք բաց եւ մեր երկխոսությունը եղել է հրապա-րակային»: Շեշտել է, որ ընդդիմությունն այսօր ունի ազատորեն իր կարծիքն արտահայտելու, նույնիսկ վարչապետի հրաժարականը պահանջելու հնարավորություն, բայց ինչ մնում է արտահերթ ընտրությունների հնարավորությանը, ապա ինքը դա իրատեսական չի համարել, քանի որ «դրա համար չկան հիմքեր»: Իսկ մեկնաբանելով Ռ. Քոչարյանի այն հայտարարությունները, թե վերջին շրջանում մարդկանց կյանքի մակարդակը զգալի անկում է ապրել, Տ. Սարգսյանը լրագրողի հարցադրմանն ի պատասխան ասել է. «Կարծում եմ, որ դուք 2-րդ նախագահի հայտարարությունը յուրովի եք մեկնաբանում: Դրա համար ես ձեռնպահ եմ կմնամ մեկնաբանություններից»…

Արման Դավթյան

*  *  *

Ինչպես գիտենք, դեռեւս պահպանվում են Պուտին-Քոչարյան հարաբերությունները, ինչը սկսվել էր նրանց` ՌԴ եւ ՀՀ նախագահներ եղած ժա-մանակ: Եվ այսօր էլ Ռ. Քոչարյանը հաճախ Վ. Պուտինի հետ նույնանման քայլեր են անում քաղաքական դաշտում` բարձրագույն իշխանության վերա-դառնալու համար:
Այժմ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը մայիսի 6-ին հանդես է եկել առաջարկությամբ՝ ստեղծել «Համառուսաստանյան ժողովրդական ճակատ»: Այն պետք է ստեղծվի «Միացյալ Ռուսաստան» կուսակցության հենքի վրա. մասնակիցները կստեղծեն ընդհանուր ծրագիր եւ կկազմեն միասնական ցուցակ` այդ կուսակցությունից ՌԴ Պետական Դումայի ընտրություններին մասնակցելու համար:
Վարչապետը նշել է, որ պատգամավորական թեկնածուների ընտրությանը պետք է մասնակցեն ոչ միայն «Միացյալ Ռուսաստան»-ի անկուսակցական աջակից-ները, կուսակցության անդամները, այլ նաեւ արհմիությունների, կանանց, երիտասարդական եւ այլ հասարակական կազմակերպությունների ներկա-յացուցիչներ: Նրա համոզմամբ, «Ժողովրդական ճակատ»-ը, որպես տարբեր քաղաքական ուժերի միավորման ձեւ` կարեւոր քաղաքական զարգացումնե-րի նախաշեմին, ընդունված է աշխարհի տարբեր երկրներում: Վ. Պուտինի համոզմամբ, «Ժողովրդական ճակատ»-ը գաղափարապես իրար մոտ կանգնած ու-ժերի միավորման գործիք է:
Սպասենք Ռ. Քոչարյանի քայլերին` Հայաստանում:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 18 (194), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։