ՀԱՄ-ը դեմ է ՆԱՏՕ-ի գործողություններին… Իրանը՝ ԱՄՆ-ի քաղաքականությանը…

Համաարիական բեւեռը՝ աշխարհի գաղտնի ուժերի դեմ

Մարտի 29-ին Հայ Արիական Միաբանությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է համաշխարհային 2-րդ բեւեռի ստեղծման անհրա-ժեշտության մասին. «Հետեւելով Արեւմուտքի հերթական ռազմատենչ գործողություններին, վերստին բախվում ենք այն կործանարար իրակա-նությանը, որ միաբեւեռ աշխարհը միշտ դեմ է լինելու ազգերի ու պետությունների անկախ գոյակցությանը եւ ի՛ր կամքն է թելադրելու համայն մարդկությանը: Սա հերթական ահազանգն է աշխարհի բոլոր պետություններին՝ 2-րդ համաշխարհային բեւեռի ստեղծման հրատապութ-յանը լրջորեն վերաբերելու համար:

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ՌԴ-ն չկարողացավ (կամ չթողեցին) դառնալ 2-րդ բեւեռը, իսկ ԱՊՀ-ն այդ ներուժը չունեցավ: Այլոց նախաձեռ-նություններն էլ մեծ հաջողություններ չունեցան: Վենեսուելայի ու Բոլիվիայի՝ Հարավամերիկյան դաշինքի ձեւավորման փորձերը, հետո այս երկրների, Բելառուսի ու Իրանի նախաձեռնած «Բարի առանցք»-ի ստեղծումը, Չինաստանի ու Ռուսաստանի (նաեւ եվրոպական որոշ երկր-ների (ամեն դեպքում Ֆրանսիան, Գերմանիան եւ Իտալիան փորձում են)) առանձին թույլ ձգտումները ոչ մի լուրջ արդյունք չտվեցին:
Այս ամեն էլ նպաստեց, որ ՆԱՏՕ-ն իրեն հռչակեց համաշխարհային ոստիկան (բայց իրականում՝ բռնակալ ռազմուժ) եւ պատերազմներ սանձազեր-ծեց Աֆղանստանում, Իրաքում, Հարավսլավիայում (հետո՝ Սերբիայում) ու հասավ իր նպատակներին: Հիմա էլ վերստին Մերձավոր Արեւելքն է նորից թիրախ ընտրվել, իսկ քանի որ այս տարածաշրջանում մեծամասամբ արաբական երկրներ են, ապա հենց այդ երկրիներից էլ սկսվեցին Արեւ-մուտքի «բարեփոխումները»: Եվ դա չէր կարող չանդրադառնալ նաեւ հյուսիսային Աֆրիկայի արաբական երկրներին:
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան նախաձեռնեցին այս տարածաշրջանի, գուցեեւ՝ աշխարհի վերաձեւման հերթական ալիքը: Մերձավոր Արեւել-քը ոչ միայն որպես կենտրոնական, ենթակառուցվածքների տարածաշրջան է կարեւորվում (Եվրոպա-Ասիա-Աֆրիկա խաչմեչուկ), այլեւ հայտնի է նավթի, գա-զի հսկայական պաշարներով: Բացի այս, նաեւ Իսրայելի շահերն են խստիվ վտանգվում այստեղ, որից հատկապես զգուշանում են Արեւմուտքի երկր-ների իրական տերերը՝ սիոնիստա-մասոնական տարաբնույթ ուժերը:
Այսօր էլ ՆԱՏՕ-ն փորձում է վերահաստատել իր համաշխարհային ժանդարմի կարգավիճակը, ինչը հղի է նոր վտանգներով:
ՀԱՄ-ն աջակցություն է հայտնում արաբական այն երկրներին (ի դեմս՝ Լիբիայի, Սիրիայի, Լիբանանի, Պաղեստինի… նաեւ Իրանի), որտեղ պայքար կա, փորձում են դիմագրավել համաշխարհային գաղտնի, մութ ուժերի հերթական սադրանքներին: Աշխարհի գաղտնի կառավարություն հռչակվածները մարդկայինից եւ ազատությունից (զարմանալի է շատ՝ նաեւ հավասարությունից) բարբաջելով ռմբակոծում են սուվերեն երկրնե-րը՝ սպանելով խաղաղ մարդկանց, ոտնձգություն կատարելով անկախ պետությունների դեմ…
Մենք մտավախություն ունենք նաեւ, որ այս գործելաոճը կդառնա ցինիկ առօրյա, եւ կարող է կիրառվել նաեւ Կովկասի տարածաշրջանում եւ այլուր: Ուստի.‘
1. ՀՀ իշխանություններին եւ հայությանը կոչ ենք անում՝ զգոն եւ անզիջում լինել, հանդես գալ այսօրինակ ջարդարարությունների դեմ, քանզի նման գործելաոճը հեռու չէ նաեւ մեր դեմ կիրառվելուց… Հայաստանը՝ Հայկական լեռնաշխարհը հենց միջմայրցամաքային խաչ-մերուկում է, եւ հայերս չենք կարող հեռու մնալ այստեղ կատարվող իրադարձություններից, մեր բնական ու պատմական Հայրենիքին վերատի-րելու խնդրից (որն այսօր հիմնականում համաթուրանական տիրապետության ներքո է)…  
2. Աշխարհի անկախ երկրների իշխանություններին կոչ ենք հղում՝ առավել արագ նախաձեռնել համաշխարհային 2-րդ բեւեռի ձեւավորումը՝ աշխարհում իրապես կարգուկանոնը պահպանելու, միակողմանի պարտադրված թելադրանքները կանխելու համար:
3. Տարածաշրջանի ու աշխարհի արիական ազգ-երկրներին հերթական կոչն ենք ուղղում՝ Համաարիական համաշխարհային առանցք ձեւավորելու եւ ա-վերող ու ձուլող «համամարդկային» քաղաքակրթությունից արարող եւ ինքնությունները պահպանող համամոլորակային քաղաքակրթութ-յան անցնելու համար:
Հայությու՛ն, անսա՛ քո արարչական ոգուն եւ առաքելությանը ու վերականգնի՛ր Միացյալ Հայաստանը Հայկական բարձրավանդակում: Այսօր արդեն Հողահավաքի ու Ազգահավաքի առաջին քայլերն են արվում…»:

Հայ Արիական Միաբանություն

* * *

«ԻԻՀ միջուկային ծրագրում շեղում չկա»

«Լուսանցք»-ը մարտի 24-ին նամակ է ստացել ՀՀ-ում ԻԻՀ դեսպանությունից, որում դեսպանությունը, «ի պատասխան ՀՀ-ում ԱՄՆ դեսպա-նի անպատասխանատու արտահայտությունների, հայտարարում է».
1. Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես հայտարարել է իր պատրաստակամությունը՝ երկխոսություն ծավալելու փոխադարձ հարգանքի եւ միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման իր անվիճելի իրավունքը ճանաչելու հիման վրա եւ, ըստ այդմ, մի շարք բանակցություններ է վարել 5+1 խմբի ներկայացուցիչների հետ: Վերջին բանակցությունները տեղի ունեցան Ստամբուլում, սակայն ինչպես անգամներ նշել են մեր երկրի իշխանությունները, այս երկխոսությունը այն ժամանակ կհասնի իր նպատակին, երբ բանակցողները բարի կամք դրսեւորելով, իրապես խնդիրների եւ առկա հակասությունների լուծման նպատակ հետապնդեն եւ խուսափեն ցանկացած հոգեբանական պատերազմից եւ ճնշումնե-րից, որովհետեւ Իրանի ժողովուրդն ու կառավարությունը անցած երեսուներկու տարիների ընթացքում ապացուցել են, որ պատրաստ չեն զոռ-բայության ազդեցության տակ հրաժարվել իրենց անվիճելի իրավունքներից եւ պատրաստ են փոխադարձ վստահության եւ հարգանքի մթնոլոր-տում ծավալել երկխոսություն` համաշխարհային նշանակության տարբեր խնդիրների շուրջ եւ ներկայացնել լուծումներ ստեղծված իրավիճա-կից դուրս գալու համար:
2. Նկատի ունենալով Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության գլխավոր քարտուղարի բազմաթիվ զեկույցները, ինչպես նաեւ Չմիացած երկրների շարժման խմբի հաճախակի պնդումները, մինչ այժմ Իրանի միջուկային ծրագրում որեւէ շեղում չի նկատվել, ավելին, հասարակական կարծիքի լուսավորման նպատակով, ԻԻՀ-ն դեսպաններին եւ Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության փորձագետներին հրավիրել եւ հնարավորություն է ստեղծել այցելել իր միջուկային շինություններ: Ուստի ԻԻՀ համոզմունքն է, որ ՄԱԿ ԱԽ որո-շումները ընդունվել են արեւմտյան տերությունների քաղաքական ճնշումների ազդեցության ներքո եւ չունեն որեւէ իրավական ուժ:
3. Տեղին կլիներ, որ տիկին դեսպանը հասարակական կարծիքը համոզելու նպատակով պատասխանատվությունից փախչելու փոխարեն, պատասխանատու լի-նի տարածաշրջանի, մասնավորապես Գազայի, գրավյալ Պաղեստինի, ԱՖղանստանի, Բահրեյնի, Իրաքի եւ Լիբիայի հալածված ժողովուրդների դեմ դի-մակայությունում ԱՄՆ երկակի վարվելակերպի համար: Չնայած, հասարակական կարծիքը, ի հետեւանք տարածաշրջանի մուսուլմանների աչալրջութ-յան, աշխարհում ԱՄՆ դրածո իշխանությունների փլուզման ականատեսն է եւ այս ամենը ցույց է տալիս պատմության մեջ կեղեքիչ զոռբա-ների մայրամուտը:

ԻԻՀ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժին – Երեւան

Հ.Գ. – խմբագրություն ուղարկված նամակը տպագրում ենք առանց կրճատումների: Պատրաստ ենք տպագրել նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կարծի-քը:

*  *  *

ԵՄ «Արևելյան գործընկերություն» գագաթնաժողովն անցկացվելու է աշնանը Լեհաստանում

ԵՄ պետությունների ու «Արևելյան գործընկերության» ծրագրի անդամ պետությունների գագաթնաժողովը տեղի է ունենալու Լեհաստանում: Այս մասին հայտարարել է Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին: Ավելի վաղ հաղորդվում էր գագաթնաժողովի գարնանը Հունգարիայում անցկացման մասին: Ռ. Սիկորսկու խոսքերով, գագաթնաժողովի անցկացման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Բուդապեշի ու Վարշավա-յի միջեւ «Դա կլինի Լեհաստանի ԵՄ նախագահության ամենակարեւոր իրադարձությունը »,- ասել է ԱԳ նախարարը:
Դեռեւս հստակեցված չէ՝ ինչ մակարդակով են ներկայացված լինելու ԵՄ անդամ 27 պետությունները գագաթնաժողովին, սակայն հայտնի է, որ հանդի-պումն անցնելու՝ ԵԽ նախագահ Հերման Վան Ռոմպեյի նախագահությամբ: Տեղեկատվության համաձայն, Հունգարիան հրաժարվել է գագաթնաժողովի անցկացումից մայիսին ֆրանսիական Դովիլում անցկացվելիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի ու տնտեսական համագործացության կազմակերպութ-յան 50 ամյակի միջոցառումների համատեքսում՝ չցանկանալով ստվեր գցել ԵՄ Արեւելյան գործակցություն գագաթնաժողովի նշանակության վրա:

Գոհար Վանեսյան

 224 կազմակերպություն դարձավ Ազգային պլատֆորմի անդամ

Կայացել են  Արեւելյան գործընկերության (ԱԼԳ) Քաղաքացիական հասարակության համաժողովի (ՔՀՀ) Ազգային պլատֆորմի անդամագրման ընտ-րությունները: ՔՀՀ Հայաստանի Ազգային պլատֆորմը հիմնադրվել է 2010թ. հունիսի 7-ին, որի հիմնադիր համաժողովի ժամանակ հաստատ-վել է պլատֆորմի կանոնակարգն ու ընտրվել համակարգող խորհուրդը: Ազգային պլատֆորմը, կազմակերպության ներկայացուցիչների խոսքով, բաց է բոլոր ՔՀՀ-ների համար, որոնք ուզում են դառնալ Հայաստանի Ազգային պլատֆորմի անդամ եւ իրենց ներդրումն ունենալ Հայաստա-նում ԱԼԳ ծրագրի իրականացման մեջ:
Ընտրություններին մասնակցելու դիմում էին ներկայացրել գործունեության 3 տարվա փորձ ունեցող, համակարգող խորհրդի առնվազն 3 ան-դամի տեղեկացվածությունը կազմակերպության գործունեության, ԱԼԳ առաջնայնություններին համապատասխանող 224 կազմակերպություն: Նշենք, որ ՔՀՀ-ն նպատակ ունի տարածել ԱԼԳ-ի գաղափարները, ԵՄ չափորոշիչներին համապատասխանեցնել ԱԼԳ թիրախ երկրների ներքին խնդիր-ների լուծման բանալիները:

Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 12 (188), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։