Անկախության ճամփաբաժնում – Արցախ եւ Ջավախք…

Անկախության ճամփաբաժնում

Արցախը անկախ չէ՞…
ՀՀ ԱԺ-ում նորից քննարկվելու է ԼՂՀ անկախության ճանաչման մասին օրինագիծը: Բոլորն են խոսում, որ եթե այն դրվի քվեարկության, ապա պետք է այնպես լինի, որ պատգամավորները միահամուռ «կողմ» քվեարկեն:
Պատգամավորներից շատերը կարծում են, որ ԼՂ-ի անկախության միջազգային ճանաչումը պետք է սկսվի Հայաստանից:

Բայց նաեւ մտահոգություն կա խորհրդարանում, որ «եթե այդ հարցի վերաբերյալ չկա քաղաքական կոնսենսուս, իմաստ չունի հարցը դնել քվեար-կության» կամ՝ «այս պահին ԼՂՀ անկախության ճանաչումը բացասաբար կազդի գործընթացի վրա», եւ այդ պատճառով էլ իշխող կուսակցությունը այդ հարցը չի դնի քննարկման…

Կարծում ենք՝ արցախյան երկարատեւ գործընթացը հավաստել է, որ Երեւանն առաջինը պետք է ճանաչի Արցախի անկախությունը, եւ նույնը պահանջի բա-րեկամ ու գործընկեր երկրներից, նախեւառաջ՝ Ռուսաստանից, որը պաշտոնապես արդեն ճանաչել է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությու-նը:
Ի վերջո, եւ՛ Կոսովոյի, եւ՛ Կովկասի վերոնշյալ երկու հանրապետությունների, եւ՛ Պաղեստինի շուրջ վերջին զարգացումները ապացուցում են, որ նախաձեռնություններ պետք են, որ մեր կատարած քայլին կհետեւեն այլոց համարժեք քայլերը…

Պաղեստինն էլ ճանաչվեց
Բրազիլիան ճանաչել է Պաղեստինյան պետությունը՝ 1967թ. հունիսի 4-ի՝ նախքան 6-օրյա պատերազմի սահմաններով: Այս մասին պաշտոնապես հայտնել է Բրազիլիայի ԱԳՆ-ն: «Ճանաչումը կատարվել է Աբբասի խնդրանքին ի պատասխան:
Բրազիլիայի դիրքորոշումը համապատասխանում է ՄԱԿ–ի որոշումներին,- ասվում է Բրազիլիայի ԱԳՆ փաստաթղթում,- որոշումը չի նշանա-կում հրաժարվել այն համոզմունքից, որ հակամարտության կենտրոնական հարցերի շուրջ փոխադարձ զիջումների գնալու նպատակով բանակցութ-յունները Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ անհրաժեշտ են»:
Հիշեցնենք, որ 1967թ. Մերձավոր Արեւելքում 6-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը նվաճեց մեծաթիվ տարածքներ, այդ թվում՝ Գազայի հովիտը, Հորդանան գետի Արեւմտյան ափը, Արեւելյան Երուսաղեմը:
Արգենտինան նույնպես պաշտոնապես ճանաչեց Պաղեստինի պետությունը 1967թ. մինչպատերազմյան սահմաններում: Այս մասին հաղորդել է Արգենտինայի ԱԳՆ-ն: Հաղորդագրությունում ասված է, թե նախագահ Քրիտինա Ֆեռնանդես դե Քիրշները նամակ է հղել Պաղեստինի ազգային վարչա-կազմի ղեկավար Մահմուդ Աբբասին, որում «ճանաչում է Պաղեստինը որպես ազատ ու անկախ պետություն 1967թ. սահմաններում»: Ճանաչման ըն-թացքը հասել է Ուրուգվայ…
Պաղեստինում, իհարկե, ողջունել են Բրազիլիայի եւ Արգենտինայի պաշտոնական ճանաչումը, մինչդեռ իսրայելական կողմը «ափսոսանք է հայտ-նել» կատարվածի առնչությամբ:

Վահագն Նանյան

ՎՈւԱՄ-ում՝ էլի մեր դեմ
Աստանայում կայացել է ՎՈւԱՄ-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստը: Այն տեղի է ունեցել ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում:
Նիստին մասնակցել են Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն, Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը, Մոլդովայի ԱԳ փոխնախարար Անդրեյ Պոպովը, Ուկրաինայի փոխարտգործնախարար Պավել Կլիմկինը, ՎՈւԱՄ-ի գլխավոր քարտուղար Վալերի Չեչլաշվիլին: Քննարկել է ՄԱԿ-ի՝ ձգված հակամար-տությունների մասին բանաձեւի նախագիծը:
Վստահաբար Ադրբեջանն ու Վրաստանը նորից աղաղակել են Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Արցախի անկախության դեմ: Իհարկե, Մոլդովայի համար Մերձդնեստրի անկախության խնդիրը նույնպես օրակարգում է:
Բաքուն մշտապես գործածում է ՎՈւԱՄ-ի առկայության հանգամանքը, իսկ Երեւանը ԱՊՀ-ն անտեսու՞մ է:
Իսկ գուցե Արցախի անկախության հարցը նաեւը ԱՊՀ-ու՞մ պետք է արծարծել:
Բայց Երեւանում դեռ մտածում են…
Մենք էլ կկրկնենք մեր տեսակետը՝ վերաճանաչենք ՀՀ-ԼՂՀ վերամիավորումը, եւ վերջ… Ու թող Ադրբեջանի համար Արցախի անկախությունը դրանից հետո ուղղակի երազանք թվա:

Արման Դավթյան

Ջավախքին մղու՞մ են անկախության

«Wikileaks»-ում վերջերս տեղադրված՝ Վրաստանում ԱՄՆ դեսպանատան զեկուցագրերից մեկում անդրադարձ կա 2006թ. մարտին Ախալքալաք քաղաքում տեղի ունեցած ցույցերին: Մասնավորապես նշվում է, որ դրանք, իբր, հրահրվել են ռուսների կողմից: Որպես դրա «ապացույց»՝ մատնանշվում է, որ հետագայում՝ արդեն ռուսական ռազմաբազան Ախալքալաքից դուրս բերելուց հետո, իբր, ջավախքահայության ելույթները դադարել են: Այս պնդումները որեւէ կապ չունեն իրականության հետ եւ վկայում են այն, որ Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը կա՛մ իրապես չի տիրապետում իրական փաստերին, կա՛մ էլ միտումնավոր խեղաթյուրում է դրանք՝ ամերիկյան վասալ Վրաստանի շահերի համար:
Ջավախքահայությունը  միշտ էլ պայքարել է իր ազգա
յին, հավատքային, սոցիալական, լեզվա-կրթական եւ այլ իրավունքների համար, իսկ վերջին ելույթների դադարեցման իրական պատճառը 2006-08թթ. վրաց ուժային կառույցների կողմից ջավախքահայ քաղաքական ուժերի նկատմամբ անօրինա-կան ու համակարգված հետապնդումների իրականացումը, հայաբնակ շրջաններում ոստիկանական վարչակարգի հաստատումն է: Ջավախքահայության իրավունք-ների կոպիտ ոտնահարման փաստերի նկատմամբ ԱՄՆ դեսպանատան այս անտարբեր վերաբերմունքը վկայում է այն մասին, որ Վրաստանում ամերիկյան ներ-կայացուցչությունը ստանձնել է ազգային փոքրամասնությունների նկատմամբ Սահակաշվիլիի վարչակազմի խտրական քաղաքականությունը կոծկե-լու գործառույթը»:

ԱՄՆ դեսպանատան այս գործելաոճը, կեղծիքը կնպաստեն, որ շուտով ջավախքահայությունն էլ կբռնի անկախության ճանապարհը, իսկ Արեւմուտքի «ի-մաստունները» նորից կբարբաջեն այլոց հողերի վրա ստեղծված պետությունների «տարածքային անձեռնմխելիությունից»:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 43 (174), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։