Ներքին լուրեր եւ խնդիրներ

Հոգին կա, մնում է զենքը

ՀՀ ռազմական բյուջեն երկրի նախագահի եւ ՀՀԿ առաջարկով աճել է 5,6 մլրդ. դրամով եւ կազմել է 145 մլրդ. դրամ: Այդ մասին խորհրդարանի ամ-բիոնից հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի մտավախությանը՝ Հայաստա-նի ու Ադրբեջանի ռազմական բյուջեների մեծ տարբերության մասին:
Նախարարը նշել է, թե առավել հաճախ բանակի հզորությունը որոշվում է ոչ թե կարիքների համար ծախսվող միջոցների քանակությամբ, այլ դրանք ծախսելու արդյունավետությամբ, նպատակայնությամբ: «Իսկ այդ իմաստով մենք բավական գերազանցում ենք շատ երկրների»,- հավաստիացրել է Տ. Դավթյանը: Բացի այդ, ըստ նրա, բյուջետային ծախսերը լրացվելու են ՀՀ գործընկերների աջակցությամբ, նաեւ ռազմական տեխնիկայի արտոնյալ գնումներով: Նախարարի խոսքերը, սակայն, չփարատեցին Վ. Դալլաքյանի կասկածները (եւ ոչ միայն նրա), ով հայտարարեց, թե այդուհանդերձ 2 երկր-ների ռազմական բյուջեների տարբերությունը մտավախություն է հարուցում:

Այո՛, պատերազմներում հաղթանակում են նախ եւ առաջ հոգով ու կամքով, սակայն արցախյան ազատամարտի սկզբի որսորդական հրացանները հետագա-յում անհրաժեշտաբար փոխարինվեցին տանկերով, ինքնաթիռներով… հակամարտության, եւ այսօր էլ գերզինման անհրաժեշտությունը կա: Իսկ հոգին կա ու կա…

Արտակ Հայոցյան

* * *
Ընդունվեց ՀՀ 2011 թվականի պետական բյուջեն
80 կողմ, 14-դեմ եւ 2 ձեռնպահ: Նման քվեարկությամբ ՀՀ խորհրդարանն ընդունեց ՀՀ 2011թ. պետական բյուջեն:
Հաջորդ տարվա ֆինանսական կարեւորագույն փաստաթղթին դեմ քվեարկեցին «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունների պատգամավորները:
Ներկայացնելով փաստաթղթի վերջնական տարբերակը՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ նախագիծը համապատասխանում է Հայաստանի տնտե-սական իրավիճակին: Նա համաձայնել է ընդդիմադիր պատգամավորների այն կարծիքին, որ կան բազում չլուծված խնդիրներ եւ նշել է, որ այնուա-մենայնիվ առաջընթացը սարերի հետեւում չէ:
Նշենք, որ 2011թ. ՀՀ պետբյուջեն կազմում է 1,1 տրիլիոն դրամ: Բյուջեի եկամտային մասը կհասնի 852 մլրդ. դրամի: Բյուջեի դեֆիցիտը կպահպանվի նաեւ 2011թ.՝ կազմելով 148 մլրդ. դրամ:

Հայրենադարձության գործընթացի կազմակերպման հայեցակարգը հավանության արժանացավ
ՀՀ կառավարությունն իր նիստում հավանություն է տվել ՀՀ հայրենադարձության գործընթացի կազմակերպման հայեցակարգին: Հայրենադար-ձությունը ՀՀ նախագահի նախընտրական ծրագրում եւ մի շարք այլ փաստաթղթերում դիտարկվում է որպես պետական քաղաքականության կարեւոր բա-ղադրիչ:
Կառավարության հավանությանն արժանացած հայեցակարգի հիմքում դրված չէ աշխարհասփյուռ հայության զանգվածային հայրենադարձության կազ-մակերպումը: Հայեցակարգում սահմանվող դրույթները վերաբերում են այն հայերին, ովքեր ցանկություն կհայտնեն բնակություն հաստատել Հայաստանի Հանրապետությունում: Նրանք կարող են լինել անհատներ կամ ընտանիքներ:

Վահրամ Ներսիսյանցը նշանակվել է Համահայկական բանկի գործադիր տնօրեն
ՀՀ կառավարությունում ստորագրվել է աշխատանքային պայմանագիր` Վահրամ Ներսիսյանցին «Համահայկական բանկ» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն նշանա-կելու վերաբերյալ: Աշխատանքային պայմանագիրն ստորագրել են ՀՀ վարչապետ, «Համահայկական բանկ» ԲԲԸ-ի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը եւ ՀՀ Նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցը: Պայմանագրի ստորագրմանը հաջորդած մամուլի ասուլիսում Վահրամ Ներսիսյանցը պարզաբանումներ է տվել Համահայկական բանկի գործունեության մասին:

ՀՀ վարչապետը մասնակցել է
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ներկա է եղել Գեղագիտության ազգային կենտրոնում բացված Տիգրան Մեծի ծննդյան 2150-ամյակին նվիրված մանկական նկարների ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդեսին ներկա էին նաև Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիս-կոպոս Կճոյանը, «Աշխարհի հայ նկարիչների միավորման» նախագահ Ղազար Միրզոյանը, «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Գողություն եկեղեցում
Օրերս, տեխնիկական միջոցների գործադրմամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցու դուռը բացելով, մոմավաճառի դարակից գո-ղացել են 140.000 դրամ եւ 2 գանձանակ: Գանձանակներում եղած գումարի չափը պարզվում է:
Կատարվում է նախաքննություն:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ընդունել է գրողներին
Բ. Սահակյանը ընդունել է Հայաստանի գրողների միության անդամ Արտեմ Հարությունյանին, սփյուռքահայ գրողներ Պետրս Սուրյանին և Ա-րամ Արքունին: Հանդիպման ընթացքում քննարկվել են գրականության բնագավառու
մ Հայաստան-Արցախ-Սփյուռք համագործակցությանն առնչվող հարցեր:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ գրականության բնագավառը համահայկական ինտեգրացիոն գործողությունների կարեւորագույն ոլորտներից մեկն է, որը մեծապես նպաստում է մատաղ սերնդի հայեցի դաստիարակությանն ու հայկական ինքնության պահպանմանը:
Բակո Սահակյանը նշել է, որ համահայկական գրական միասնական դաշտի զարգացման գործում կարեւոր է պետության, ինչպես նաեւ հասարակական սեկտորի ջանքերի համադրումը:
Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը եւ Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը:
 
* * *

Վայոց Ձորի Արենի 1 քարանձավում գտնված 5500 տարեկան կոշիկը կրկին հիշեցնում է իր մասին
Այն հիմա ճանաչվել է տարվա ամենազարմանալի հայտնագործություն: Ամերիկյան «Parade» ամսագիրը ի մի է բերել տարվա ընթացքում տարբեր բնագավառներում կատարված հայտնագործությունները եւ Հայաստանում գտնված ամենահին կաշվե կոշիկը դասել դրանց ցանկում:
Աշխարհի հնագույն ոտնամանը հայտնաբերել է Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ասպիրանտ, hնագետ Դիանա Զարդարյանը 2008թ. սեպ-տեմբերի 16-ին: Նա ասել է, որ շատ ուրախ է, որ կոշիկը ճանաչվել է լավագույն հայտնագործություններից մեկը:
«Ուրախ եմ մեր արշավախմբի, երկիր եւ Հարավային Կովկասի համար»,- նշել է նա:
Հնագույն կաշվե կոշիկն այսօր պահվում է Հայաստանի պատմության թանգարանում: Հայտնաբերելուց հետո հնագետները ահազանգում էին, որ այն հարկավոր է «անհապաղ կոնսերվացնել, այլապես կչորանա եւ կոչնչանա»:
Թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը վստահեցրել է, որ կոշիկը լավ վիճակում է եւ պահվում է դրա համար անհրաժեշտ պայմաններում: «Ամեն ինչ արվում է ըստ կարգի եւ կոշիկին սպառնացող որեւէ բան չկա»,- ասել է նա: Միաժամանակ, հավելել, որ առայժմ արտասահմանյան թանգարաններից կոշիկը ցուցադրելու որեւէ առաջարկ չեն ստացել:
Ոտնամանի հայտնագործությունից հետո Հայաստանը դարձել է արտասահմանցի բազմաթիվ հնագետների ուշադրության կենտրոնը: Այս ամառ նրան-ցից շատերը Արենի 1 քարանձավում աշխատել են հայ հնագետների հետ: Պեղումները կրկին անարդյունք չեն եղել` հայտնաբերվել են եղեգից պատրաստված գործվածքներ, մումիֆիկացված այծի մարմնի մի մաս: Նախնական գնահատմամբ, գտածոները մոտ 6 հազար տարվա հնություն ունեն:
«Նոր այլ գտածոներ ունենք, սակայն դրանց մասին խոսելը դեռ վաղ է, մինչեւ չարվեն համապատասխան անալիզները, թվագրությունը` հստակ ո-չինչ չենք կարող ասել»,- տեղեկացրել է Դիանա Զարդարյանը: Ի դեպ, նա պատմեց, հնագույն կոշիկի հետ միաժամանակ իրենք հայտնաբերել էին կաշվե սանդալի մի հատված:
«Հայտնաբերել ենք նույն հորիզոնից, ինչ հնագույն կոշիկը: Երկու կաշվե շերտերի արանքում խոտ են դրել ու կարել: Ըստ այդմ էլ, կարելի է ասել, որ քարանձավի բնակիչները կարել են տարբեր տեսակի կոշիկներ»,- նշեԼ ՝ նա: Սանդալը փորձագիտության է ուղարկվել կոշիկի հետ միա-սին: Դրա հետազոտության արդյունքները ստացվել են օրերս ու վկայում են, որ Հայաստանում հայտնաբերված կաշվե սանդալը եւս 5500 տարվա հնություն ունի: «Ուղղակի աշխարհում հայտնաբերվել են ավելի հին սանդալներ, ուստի այս մասին այնքան շատ աղմուկ չբարձրացավ»,- ասԵԼ Է հնագետը:

«Մտածենք»

Լույս է տեսել Վազի (Վոլոդյա Զ. Գրիգորյան¤ «Մտածենք» ժողովածուն, որ ընդգրկում է հեղինակի գրչին պատկանող 1108 մտքեր՝ իմաստնութ-յուններ, ասույթներ, մտորումներ, տարիմաստություններ, էպիգրամներ, հրապարակախոսական դատողություններ, առաջարկներ: Նյութը դասա-վորված է այբբենական կարգով՝ ըստ խոսքի միայն մեկ՝ առանցքային բառի:
Գրքույկի առաջաբանի հեղինակն է «Լուսանցք»-ի հոդվածագիրներից Սերգեյ Մանուկյանը, ով փիլիսոփա է, ԵՊՀ դոցենտ: Առաջաբանը նա վերնագր-ել է՝ «Մտքի ազատագրման մանիֆեստ», որտեղ մասնավորապես ընդգծել է. «Հայի լեզուն դիպուկ է, սեղմ. եւ դա գալիս է բնաշխարհից:
Ժամանակակից մարդը (այդ թվում եւ հայը) տառապում է լեզվագարությամբ: Սակայն Գենը մեկ-մեկ ըմբոստանում է եւ հիշեցնում լեզվի առաքե-լությունը: Փառք Գենի մշտատեւությանը:
…. Քիմիկոս Վոլոդյա Գրիգորյանը ընթերցողին հայտնի է քրիստոնեության «մարմինն ու հոգին» կրակով ու թթվով վերլուծող (քիմանա-լի՞զ¤ «Մերկ ու տկլոր Բիբլիա» գրքով եւ բազմաթիվ հոդվածներով: 2008թ. վերջին նա «հեռանում է ճգնավոր կյանք»: Նրա ընթերցողների շրջանակը սպասում էր, որ մեր մենավորը (այժմ արդեն Վազ՝ Վ. Ազրունց Զինավորի¤ կվերադառնա նախորդ գրքի երկրորդ պրակով: Սակայն … Վազը գե-րազանցել է ինքն իրեն եւ հիացրել ինձ:
Ավելի քան հազար իմաստուն խոսքերի ժողովածու՝ ասույթներ, մտորումներ, տարիմաստություններ, էպիգրամներ, հրապարակախոսական դատո-ղություններ՝ փակուղի գնացող արդիականությ
ան մերկացումներ–հեղինակային խոսքի մի մեծաշխատ հանրագիտարան: Իր տեսակի մեջ բացառիկ այս երկասիրությունը գրական ստեղծագործության արտահայտչամիջոցների մի լրակազմ է, որտեղ առավել «չարաշահված» են ռեմինիսցենցիան, հեգնանքը (հաճախ՝ աննկատ), հռետորական հարցը, բաղաձայնույթը…. Սույն գրքի մոտ մեկ երրորդը հրապարակախոսական է եւ անկասելի հարված է կրոն-հասարակություն-իշխանություն մարդատյաց հարաբերություններին: Այստեղ հեղինակը մտքի փականքները ջարդող դարբին է, խոսում է առանց երկիմաստության՝ հասնում ուղիղ նշանակետին… Ընթերցելիս, վերընթերցելիս քննության ներկայացված այս գիրքը հաճախ է հի-շեցրել Սեւակի բանաձեւումը. «Մեզ հայ են ասում»: Սովորական հայորդին աշխարհին է կտակում բանականության փայլատակումներ, որոնք պատիվ կբերեին մեծագույն մտածողներին… Հեղինակին չի մտահոգում, որ խոսքը կարող է հնչեցված լինի հազար անգամ. իրենը թող լինի հազա-րումեկերորդը, բայց դա չի լինի կրկնություն… Նախադասության մեջ չունի «գլուխ պահող» բառեր: Մտածողությունը ինքնատիպ է, զերծ ավելորդություններից: Բառերն ու նախադասությունները ենթարկված են մամլակի: Ընթերցողին ներքաշում է բանավեճի մեջ, սադրում մտո-րել: Նա երեւույթները մեկնաբանում է ոչ թե իր «նեղ տեսակետից», այլ բծախնդիր գիտնականի «դիտարանից»: Խոսքը մերթընդմերթ դառնում է հանդուգն, ու սկսում է աղաղակել ենթատեքստը: Հաճախ է անուններ տալիս, բայց անհատներն այստեղ միայն դերակատարներ են: Հեղինակ-դիպուկա-հարը անձնանունները դարձնելով թիրախ՝ կոնկրետացնում, դյուրամարս է դարձնում ասելիքը եւ երեւակում համատարած անարգությունն ու ան-տարբերությունը: Սրտի ցավով մատնանշում է, որ հազարամյակից հազարամյակ, տասնամյակից տասնամյակ աներեւութացրել ենք մտավորական շերտը (814-817), որ ՀՀ գուլաստան է: Այո՛, կսկիծն է նրան դարձրել հնարագետ: Նորից Սեւակից. «Այնտեղ է լոկ սխրանքն սկսվում, ուր վերջանում է ա-մեն մի հնար»: Իսկ Վազը թախանձում է. «Մտածիր, մտածիր, քո մտածելուն ես վաղուց եմ կարոտ»:

Վազի «Մտածենք» գրքի առաջաբանը ճիշտ եմ վերնագրել: Հարկավոր է ազատագրել միտքը՝ օրհասու-ժամկետանց կապանքներից: Մեկընդմիշտ հրաժարվենք վարժեցված քոթոթ-մոնթի մեզ պարտադրված կերպարից»:

* * *

Ընդդիմացող հղի կանայք կարող են համագործակցել ԱԺ-ի հետ

«Ժամանակավոր անաշխատունակության մասին» օրենքի նախագծում կատարված փոփոխություններին դեմ արտահայտվող կանանց կոչ եմ անում վաղվանից գան եւ աշխատեն Ազգային ժողովի հանաձնաժողովի հետ` լավ օրենք ունենալու եւ հասարակությանը երկար ծառայելու համար, ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը:
Ըստ նրա, օրենքի քննարկման փուլում առաջարկվում էր, որ պետք է բոլոր հղի կանանց` աշխատող եւ չաշխատող, վճարել, եւ բոլորը համաձայնել են: Սակայն գործող օրենքով վճարում են միայն աշխատող կանանց: Հ. Հակոբյանի խոսքերով, գործող համակարգը հավասար սկզբունք չէ: Նրա խոս-քերով, օրենքից դժգոհողները այն կանայք են, որոնք ունեն 150 հազար դրամ եւ ավելի եկամուտ, ուստի պահանջում են վերանայել օրենքը, իսկ հաշվարկներով նման եկամուտներ ունեցող կանանց թիվը 3% է կազմում, ովքեր աշխատում են բանկային համակարգում, մասնավոր, հասարակական կազմակերպություններում:
Բայց թե ինչու են ընտրել 150 հազար առավելագույն շեմը, պատգամավորը պարզաբանել է. «Անցած տարվա պետբյուջեում եւ փաստացի կատարված վճա-րումների մեկ միջին ամսական աշխատավարձը կազմում էր 68 հազար դրամ: Մեր տրամաբանությամբ դա բավարար կլիներ եւ դժգոհողների քանակը քիչ կլիներ: Ես էլի ասում եմ, որ քանակը քիչ է: Եվ ովքեր բողոքում են թող գան հանձնաժողովե:
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի գնահատմամբ, փոփոխված տարբերակով, ի սկզբանե, սխալ մոտեցում է որդեգրվել, քանի որ սոցիա-լական հավասարության գաղափարաբանությունը աղավաղվել է: «Այս օրենքում չպետք է փոփոխություն լիներ, իսկ լինելու դեպքում պետք է բոլորին վերապահվեր այդ իրավունքը` անկախ նրանից` աշխատող են, թե` ոչ: Վճարման մեծությունը պետք է կապված լինի արդարության սկզբուն-քի հետ, իսկ դա բոլորի համար պետք է նույնը լինի»,- ասաց նա:
Հ. Հակոբյանն էլ նշել է, թե արդյո՞ք սոցիալապես արդար է, որ մեկ օր աշխատած կինը եւ 5 տարի աշխատող կինը օգտվում է նույն ապահովագրութ-յան սկզբունքից: Դրա համար, ըստ նրա, պետք է կիրառել հավասարության, արդարության, ապահովագրության եւ ապահովության սկզբունքը: «Մեր նպատակն է, որ ցանկացած կին 1 օրվա ստաժ ունենելու դեպքում օգտվի հղիության նպաստից: Սահմանադրության հետ ոչ մի հակասություն չու-նենք, վավերացված միջազգային պայմանագրերի հետ ևս: Ոչ մի երկիր չունի փոխհատուցման 100 տոկոսանոց համակարգ»,- նշել է նա:
Ա. Մինասյանի խոսքերով էլ, եթե խնդիր կար պայքարել վարչարարության դեմ, ըստ որի կեղծ տեղեկանքներով էին օգտվում այդ վճարներից, ապա այդ ուղղությամբ պետք է զարգացում արվեր, այլ ոչ թե արդարին ու անարդարին դնել նույն պատասխան
ատվության ներքո: «Խոսվում է չարաշա-հումների մասին, բայց 2009թ.-ի պետական բյուջեի կատարողականի եւ հաշվետվության մեջ հստակ գրված է, որ հղիության ու ծննդաբերության համար նախատեսված 2009թ.-ի գումարը կատարվել է 100%-ով: Այսինքն այն փաստարկները, որ իբր մեծ գումարներ են բյուջեից տարվել, համե-նայնդեպս պաշտոնական ցուցանիշներով այդպես չէ»,- նկատել է Ա. Մինասյանը:

Հ. Հակոբյանն էլ նշեց, որ այսօր այդ նպաստներից օգտվում է 13 հազար կին: «Նոր օրենքով կտուժեն դրանցից 420-ը, իսկ մնացածը կշահեն: Չի կարող այնպիսի համակարգ լինի, որ բոլորի համար հաճելի լիներ»,- ասել է պատգամավորը

Կրթական նյութեր դպրոցականներին թրաֆիքինգի վտանգների մասին իրազեկելու համար
ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը ներկայացրել է նոր կրթական նյութեր, որոնք մշակվել են Միգրացիայի միջազգային կազ-մակերպության հետ՝  նպատակ ունենալով 15-17 տարեկան դպրոցականներին իրազեկել մարդկանց թրաֆիքինգի վտանգների մասին: «Նոր առարկայական ծրագիրը մշակվել է ազգային փորձագիտական խմբի կողմից, որի կազմում եղել են մանկավարժներ, իրավագետ, հոգեբան եւ սոցիոլոգ: Աշխատանք-ների արդյունքում պատրաստվել է մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ ձեռնարկ ուսուցիչների ու աշակերտների համար, տեղեկատու գրքույկ ծնողների համար ու իրազեկման բարձրացմանն ուղղված հրապարակային գոպծունեության նյութեր՝ պաստառներ և սոցիալական գովազդ»,- նշել է ուսումնաօժանդակ ձեռնարկի կազմման աշխատանքային խմբի փորձագետ Սերոբ Պետրոսյանը:
Նախքան ուսումնաօժանդակ ձեռնարկի ներդրումը երկրի բոլոր դպրոցներում՝ 2009թ. այն փորձարկվել է 18 դպրոցներում, ապա իրականացվել է ուսուցիչների համապատասխան վերապատրաստում, որին մասնակցել են 1500 ուսուցիչներ 1420 հանրակրթական դպրոցներից ու 200 դասախոս-ներ միջին մասնագիտական կրթօջախներից:
ՄՄԿ Հայաստանի գրասենյակի տնօրեն Իլոնա Տեր-Մինասյանն իր խոսքում կոչ արեց բոլոր ուսուցիչներին իրենց աշխատանքներին մոտենալ մեծ պատասխանատվությամբ, քանի որ իրենց դերը աշակերտների կրթության եւ իրազեկման հարցում ունի հանրային կարեւորություն եւ նշա-նակությունն:
«ՄՄԿ ողջունում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ ամուր համագործակցությունը, որը կարեւոր էր նոր ուսումնաօժան-դակ ձեռնարկի ձեւավորման հարցում եւ պատրաստ է շարունակել աջակցությունը մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման նպատակով հանրային իրազե-կության բարձրացմանն ուղղված կրթական աշխատանքներին»,- ասել է ՄՄԿ Հայաստանի գրասենյակի տնօրեն Իլոնա Տեր-Մինասյանը:
Նշենք, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն արդեն հավանություն է տվել ուսուցչի ու աշակերտի ձեռնարկներին եւ արտոնել դրանց կիրառումը դպրոցներում:

Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Հանրային խորհրդի անդամների հետ
Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Հանրապետության ղեկավարի ու Հանրային խորհրդի անդամների քննարկման թեմաների առանցքում եղել են առավելապես կրթության ոլորտի հիմնախնդիրները: Նա արդյունավետ է համարել նման ձեւաչափով հանդիպումները, երբ հիմնական ուշադրությունը բևեռվում է ընտրված որոշակի մեկ-երկու հարցի վրա` բացառելով մակերեսային մոտեցումը և հնարավորություն ընձեռելով համակողմանիորեն անդրադառնալ քննարկվող հարցերին ու ներկայացված առաջարկություններին:
«Կարծում եմ, որ մենք 2011թ. առաջին եռամսյակում կփորձենք ի մի բերել մեր աշխատանքը, տեսնել, թե ի՞նչ ենք կարողացել անել: Ես էլ կփորձեմ ձեզ ներկայացնել, թե իմ առօրյա աշխատանքում ինչպե՞ս եմ հաշվի առնում այն խնդիրները, որոնք անհանգստացնում են ձեզ, մեր հանրությանը: Մենք Հանրային խորհուրդն ստեղծել ենք, որպեսզի կարողանանք ապահովել հետադարձ կապը, կարողանանք մեր աշխատան-քում հաշվի առնել հասարակության բոլոր այն շերտերի կարծիքը, որոնք ընդգրկված չեն այլ ընտրովի կամ ներկայացուցչական մարմիններում»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Մինչ օրակարգի հիմնական հարցի քննարկումը, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հակիրճ ներկայացրել է Խորհրդի անցած ա-միսների գործունեությունը, նշելով, որ բազմաթիվ հանդիպումներ են ունեցել հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ, լսել այսօր նրանց ամենաշատը մտահոգող խնդիրներն ու դրանք քննարկել Խորհրդում:
Անդրադառնալով հիմնական թեմային` Վազգեն Մանուկյանը նշել է, որ կրթությանը վերաբերվող խնդիրները Խորհրդի մշտական ուշադրության կենտրոնում են, եւ կարեւորությունից ելնելով, քննարկման համար առանձնացվել են Հայաստանի Հանրապետությունում կրթական գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր: Դրանք, Նախագահի հետ հանդիպման ժամանակ, ներկայացրել է Հանրային խորհրդի կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության ու սպորտի հարցերի հանձնաժողովի կոլեգիայի անդամ, հանրակրթական հարցերին նվիրված աշխատանքայ
ին խմբի ղեկավար Էդուարդ Ղազարյանը:

Նա ներկայացրել է նաեւ Հանրային խորհրդի առաջարկները, որոնք վերաբերել են դպրոցների ուսումնական ծրագրի շրջանակներում աշակերտնե-րի եւ ուսուցիչների ծանրաբեռնվածության նվազեցմանը, կրթական ոլորտի կառավարման խնդիրներին, ուսուցողական հեռուստահաղորդումնե-րի կարեւորությանը, հանրակրթական ուսումնական հաստատությունների տեխնիկական հագեցվածության ապահովմանը, բարձր լեռնային եւ սահմա-նամերձ գյուղական բնակավայրերի դպրոցներում դասավանդող ուսուցիչների խնդիրներին:
Ծավալված քննարկումների ժամանակ Կրթութան և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատասխանել է բարձրացված բոլոր հարցերին: Նախագահի հետ հանդիպման ժամանակ Հանրային խորհրդի անդամները խոսել են նաեւ տարբեր բնագավառներում հասարակությանը հուզող այլ խնդիրների մա-սին:
 
Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 43 (174), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։