Արտաքին լուրեր եւ հարցեր

Լոնդոնում Արցախը մասնակցել է ցուցահանդեսի
ԼՂՀ տաղավարի մասին օտարերկրացիներն ասել են՝ «Հարմարավետ, հետաքրքիր, ջերմ ու հյուրընկալ»: Չնայած այն հրապարակումներին, որ Ադր-բեջանը կբողոքի ու կփորձի ձախողել ԼՂ-ի մասնակցությունը Լոնդոնում անցկացվող World Travel Market զբոսաշրջային միջազգա-յին հեղինակավոր ցուցահանդեսին, այնուամենայնիվ Արցախը մասնակցել է եւ ունի իր առանձին տաղավարը` հենց Հայաստանի տաղավարի կող-քին: Նշենք, որ նախորդ տարի էլ՝ նոյեմբերի 11-12-ը Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը մասնակցել են World Travel Market-ին առան-ձին տաղավարներով:
Այս տարի, ինչպես հաղորդել էր թուրքական Cihan գործակալությունը, ադրբեջանցիները հարյուրավոր նամակներ են ուղարկել WTM-ի ներկայացուցիչներին, որոնցում նշել են, թե իբր «Լեռնային Ղարաբաղը օկուպացվել է հայկական ուժերի կողմից եւ մինչեւ օրս գտնվում է Հայաստանի վերահսկողության տակ»: Բացի այդ, ադրբեջանցիներն իրենց էլեկտրոնային նամակներում զգուշացրել են Մեծ Բրիտանիա-յի եւ Միացյալ Նահանգների քաղաքացիներին չայցելել Լեռնային Ղարաբաղ:


Բլոգներից մեկում զետեղված մի հրապարակման մեջ հեղինակը կարծիք է հայտնում, որ արցախյան տաղավարը լավ ձեւավորված է, գեղեցիկ, հարմա-րավետ, տաք ու ավելի հետաքրքիր է, քան հենց Հայաստանի ու Ադրբեջանի տաղավարները: Միակ բանը որ դու չի եկել հեղինակին, «Karabakh» բա-ռի տառերի մեջ եղած փոքր խաչերն են եղել: «Ցուցահանդեսում Ղարաբաղի անկյունը մի տեղ է, որտեղ կարող ես մի բաժակ սուրճ, թեյ կամ գինի խմել ու ընկերական զրուցել: Այնտեղ իրոք տաք է, հարմարավետ ու հյուրընկալ: Հիասքանչ է. ահա այն առաջին զգացումը, որն ունեցա այն տեսնելուն պես»,- գրում է հեղինակը:
Հայաստանի տաղավարում հեղինակին դուր է եկել պատվիրակության անդամների վերաբերմունքը` ընկերական են, օգնելու պատրաստակամ, ուրախ ու աշխույժ: Նա դժգոհում է, որ արդի Հյաաստանից ոչինչ չկար տաղավարում, ամբողջը եկեղեցիներ են ու ազգային բաներ:
Ադրբեջանի տաղավարը նա գնահատում է որպես սովորական: Ադրբեջանի մեծ քարտեզ` որի վրա ադրբեջանցիները հիշել են «Հայաստանի կողմից օ-կուպացրած» տարածքների մասին:
Հարավային Կովկասի երկրների տաղավարներից նրան դուր է եկել Վրաստանի տաղավարը, որտեղ նա տեսել է արդիականություն:

Հերթական ադրբեջանական կեղծի՞ք
«Голос Армении»-ն տեղեկացնում է, որ լույս է տեսել ԿԳԲ-ի 5-րդ գլխավոր վարչության նախկին աշխատակից գեներալ Վ. Շիրոնինի գիրքը ԽՍՀՄ-ի փլուզման վերաբերյալ: Անդրադառնալով գրքի 7-րդ գլխին` թերթը նշում է, որ Անդրկովկասում կատարված իրադարձությունները հե-ղինակը ներկայացրել է բավականին սուբյեկտիվ. գրքում տեղ է գտել փաստերի եւ իրադարձությունների որոշակի աղավաղում` ի օգուտ Ադրբե-ջանի…

* * *
Մրցակցային իրավիճակի բարելավման Հայաստանի օրինակը ճանաչվել է լավագույնը
Հայաստանյան մրցակցային իրավիճակը ներկայացվել է Շվեյցարիայում անցկացվող մրցակցության պաշտպանության հարցերին նվիրված ՄԱԿ-ի 6-րդ համաժողովին, որին մասնակցել են ավելի քան 100 երկների մրցակցային մարմինների ղեկավարներ եւ միջազգային կազմակերպութ-յունների ներկայացուցիչներ: Համաժողովի աշխատանքային 1 ամբողջ օր նվիրվել է Հայաստանի մրցակցային իրավիճակի, այդ ոլորտում ձեռնարկված բարեփոխումների ներկայացմանն ու քննարկմանը: ՄԱԿ-ի փորձագետների պատրաստած զեկույցի հրապարակումից հետո ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն իր ելույթում ներկայացրել է մեր երկրում մրցակցային իրավիճակի բարելավման ուղղված քայլերը, որոնք կատար-վում են միջազգային կառույցներից ստացված առաջարկությունների եւ խորհուրդների հիման վրա: Մասնավորապես, ներկայացվել է մրցա-կության բարելավմանն ուղղված եռամյա ռազմավարության ծրագիրը և մրցակցային օրենսդրության մեջ կատարվող բոլոր փոփոխություննե-րը, որոնք հիմնականում իրականացվում են հաշվի առնելով ՄԱԿ-ի փորձագիտական խմբի եւ այլ միջազգային կազմակեպությունների առաջար-կությունները:
Համաժողովի մասնակիցները եւ կազմակերպիչները բարձր են գնահատել Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը: Փորձագիտական առաջարկնե-րին արագ եւ արդյունավետ արձագանքելու Հայաստանի օրինակը ճանաչվել է լավագույնը: Մասնակից երկներից շատերը ցանկություն են հայտնել հետևել Հայաստանի սկսած բարեփոխումների օրինակին: Համաժողովի շրջանակներում Հայաստանյան պատվիրակությունը հանդիպում է ունե-ցել ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման կոնֆերանսի (UNCTAD) գլխավոր քարտուղար Սուպաչայ Պանիտչպակդի հետ, որը եւս բարձր է գնահատել բարե-փոխումներ իրականացնելու Հայաստանի պատրաստակամությունը եւ դրա արդյունքում առաջարկել է մրցակցության պաշտպանության հարցերին նվիրված ՄԱԿ-ի հերթական համաժողովը հաջորդ տարի անցկացնել Հայաստանում:

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցով եղավ Հնդկաստանում
Նյու Դելիում ՀՀ ԱԳ նախարարին ընդունել է Հնդկաստանի փոխնախագահ, խորհրդարանի վերին պալատի նախագահ Մոհամադ Համիդ Անսարին, ով հավաստել է, որ իր երկիրը պատրաստակամ է գործուն քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ համագործակցության զարգացման համար եւ արտգործնախա-րարի այցելությունը լավ առիթ է ի մի բերելու երկկողմ հարաբերություններում արձանագրված արդյունքները եւ համագործակցության նոր ծրագրեր մշակելու:
Նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանի ղեկավարությունը մեծ նշանակություն է տալիս` աշխարհի կարեւորագույն երկրներից մեկի` բարեկամ Հնդկաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու ընդլայնմանը, եւ իր այցելության գլխավոր նպատակը հենց դա է:
Հնդկաստանի փոխնախագահն ու Հայաստանի արտգործնախարարը քննարկել են երկկողմ տնտեսական եւ մշակութային կապերի խորացման նպատակով ձեռ-նարկվելիք քայլերը` գործարարների միջև շփումների ակտիվացման, բարձր տեխնոլոգիաների, կրթական, մշակութային, գյուղատնտեսության, առողջապահության բնագավառներում փոխգործակցության առավել խորացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հնարավորությունները:
Հնդկաստանի փոխնախագահի խնդրանքով` ՀՀ ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրները եւ դրանց կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցերի շուրջ: Երկուստեք ընդգծվել է, որ առկա խնդիրների խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի:
Է. Նալբանդյանը հանդիպել է նաեւ Հնդկաստանի մշակութային հարաբերությունների խորհրդի գլխավոր տնօրեն Սուրեշ Գոելիի հետ: Քննարկվել են Հայաստանում Հնդկական մշակութային կենտրոնի բացման, ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի եւ Հնդկաստանի մշակութային հարաբե-րությունների խորհրդի միջեւ համագործակցության, կրթական փոխանակումների աշխուժացման, ՀՀ ԲՈւՀ-երից մեկում հնդկական ուսում-նասիրությունների ամբիոնի բացման, Հայաստանում Հնդկաստանի մշակութային սեզոնի անցկացման վերաբեյալ հարցեր: Նյու Դելիում Էդվարդ Նալբանդյանը նաև ծավալուն հարցազրույց է տվել «Asian Age» հեղինակավոր պարբերականին: Բանակցել են նաեւ Հայաստանի եւ Հնդկաստա-նի արտգործնախարարները, Է. Նալբանդյանը ելույթ է ունեցել Միջազգային հարաբերությունների հնդկական Խորհրդում, ինչպես նաեւ հարցազրույց է տվել Հնդկաստանի պետական հեռուստատեսությանը:

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Իրանի Արևմտյան Ազերբայջանի նահանգապետին
Երեւանը Իրանի հետ հարաբերությունների զարգացմանը մեծ կարեւորություն է տալիս եւ պատրաստ է ամրապնդել տարբեր ոլորտներում Թեհրանի հետ ունեցած հարաբերությունները:
Այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ` Իրանի Արեւմտյան Ազերբայջան նահանգի նահանգապետ Վահիդ Ջալալ Զա-դեի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
«ՀՀ խորհրդարանի նախագահը գոհունակությամբ նշել է, որ 2 երկրները հաջողությամբ համագործակցում են երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային ասպարեզում: Նրա խոսքով`անհրաժեշտ է տնտեսական հարաբերությունների մակարդակը բարձրացնել նաեւ միջմարզային հարա-բերություններում: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը Արեւմտյան Ազերբայջան նահանգապետի հետ հան-դիպման ժամանակ նշել է, որ Թեհրանի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների ամրապնդումն ու խորացումը բխում է երկկողմ եւ տա-րածաշրջանի շահերից»,- նշված է իրանական կայքում:
Արեւմտյան Ազերբայջանի նահանգապետը ՀՀ է այցելել իրանական ապրանքների ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:

Վարչապետ Տ. Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը 1-օրյա աշխատանքային այցով մեկնեց Բրյուսել
Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կառավարության ղեկավարը հանդիպում ունեցավ Եվրամիության առեւտրի հարցերով հանձնակատար Կարել դը Գուխտի հետ: Վարչապետը հանդիպել է նաւ Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահ, Եվրոպական խորհրդարանի անդամ Խայիմ Մայոր Օ-րեխային:
Վերջում Տ. Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Բելգիայի առաջատար ադամանդագործական ընկերությունների ներկայացուցիչների եւ «Հա-յաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության անդամների հետ:

Հայաստանն արդեն Եվրոպական ռեգիոնների ասամբլեայի անդամ է
Եվրոպական ռեգիոնների ասամբլեայի (AER)` Ստամբուլում կայացած տարեկան համաժողովում, որին մասնակցում է Հայաստանի փոխվարչապետ, տա-րածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, որոշում է ընդունվել կազմակերպությանը Հայաստանի անդամակցության մասին: Նախարա-րության հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, Հայաստանն ասամբլեայում կներկայացնեն Լոռու եւ Տավուշի մարզերը:
Եվրոպական ռեգիոնների ասամբլեան միավորում է 33 երկրի 270 ռեգիոն ու 16 միջազգային կազմակերպություն եւ համագործակցության, փորձի փոխանակման հնարավորություն է ստեղծում եվրոպական երկրների ռեգիոնների միջեւ: Նշենք, որ կազմակերպությունը սերտորեն գործակցում է Եվրախորհրդի եւ Եվրամիության կառույցների հետ:

Հայաստանյան պատվիրակությանն արդեն Մինսկում է.
«Նրանք շարժիչներով են, ինչպես Կարլսոնը»
Բելառուսի ազգային օդանավակայանն արդեն սկսել է ընդունել «Մանկական Եվրատեսիլ-2010» երգի միջազգային մրցույթի մասնակից պետութ-յունների առաջին պատվիրակություններին: Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին տեղի ունենալիք մրցույթին մասնակցում են Եվրոպա-կան հեռարձակողների միության անդամ-երկրներից մեկական ներկայացուցիչ: Այս տարի մասնակցում է 14 պետություն:
Բելառուսի մայրաքաղաք Մինսկն առաջինն ընդունել է հայաստանյան պատվիրակությանը` «Հ1.-ի գործադիր տնօրենի հատուկ նախագծերի գծով խորհրդական Դիանա Մնացականյանի գլխավորությամբ:
Հայաստանի ներկայացուցիչ 12-ամյա Վլադիմիր Արզումանյանը ներկայացնելու է «Մամա» երգը:
Դ. Մնացակայանը «Բելտա» բելառուսական գործակալությանն ասել է, որ 12-ամյա Վլադիմիրն ու նրա ընկերները 4 օր ունեն մինչեւ սկսվի «Եվ-րոշաբաթը» ու այդ օրերի ընթացքում մտադիր են այցելել թատրոն, կինո, սահել դահուկներով:
Աղբյուրը նշում է, որ երիտասարդ երգիչն ու նրա խումբը (5 պարող) չէին քնել ամբողջ գիշեր, այդ իսկ պատճառով Մինսկ են հասել մի քիչ հոգնած: Այնուամենյանիվ, օդանավակայանում նրանք կատարել են մի փոքր հատված իրենց համարից` ապացուցելով պատվիրակության ղեկավարի այն խոսքերը, թե «նրանք շարժիչներով են, ինչպես Կարլսոնը»: Հայաստանը հանդես է գալու 10-րդ:
Հայկական պատվիրակությունը Երեւան է վերադառնալու նոյեմբերի 21-ին:
Հայաստանը մրցույթին առաջին անգամ մասնակցել է 2007թ-ին. «Արեւիկ» մանկապատանեկան համույթի սաները հանդես եկան «Երազանք» երգով` զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը: 2008թ-ին Հայաստանը ներկայացրեց 13-ամյա Մոնիկա Մանուչարովան իր «Իմ երգի հնչյունը» երգով` զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը, իսկ նախորդ տարի Լուարա Հայրապետյանն իր «Բարսելոնա» երգով զբաղեցրեց կրկին 2-րդ հորիզոնականը:
 
Չնայած Կոնգրեսում տեղի ունեցած էական տեղաշարժերին,
հայերը հասան որոշ հաջողության, իսկ թուրքերը` ոչ
 
Նոյեմբերի 2-ի ընտրությունները մի յուրատեսակ հանրաքվե էին նախագահ Օբամայի վարած քաղաքականության վերաբերյալ: Ամերիկացինե-րի մեծ մասին նա հուսախաբ էր արել ձախողված տնտեսական քաղաքականությամբ, իսկ ամերիկահայերին հիասթափեցրել` Հայոց ցեղասպանութ-յան մասին իր խոստման դրժմամբ:
Չնայած ընտրություններում դեմոկրատների ջախջախիչ պարտությանը, ամերիկահայերին հաջողվեց սատարել Կոնգրեսի իրենց աջակիցնե-րին` անկախ նրանց կուսակցական պատկանելությունից: Դեռ ավելին, սպասվում է, որ նորընտիր պահպանողական Կոնգրեսն ավելի անհանդուրժողա-կան կլինի Թուրքիայի հանդեպ` Իրանի հետ նրա սիրաբանությունների եւ Իսրայելի հետ գզվռտոցների պատճառով:
Իրոք, ամերիկահայ ընտրողները մեծ դեր խաղացին մի շարք առանցքային մրցարշավներում: Ներկայացուցիչների պալատի 152 անդամների (զույգ կուսակցություններից) ավելի քան 95%-ը, որոնց սատարում էր Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը, վերընտրվեց, այդ թվում Կոնգրեսի երկու ամերիկահայ անդամներ` Կալիֆորնիայից դեմոկրատներ Աննա Էշուն եւ Ջեկի Սփիերը: Ընդ որում, Հայոց ցեղասպանութ-յան բանաձեւի մի քանի հիմնական ընդդիմադիրներ պարտվեցին, որոնց թվում էր դեմոկրատ կոնգրեսական Մայքլ Մաքմահոնը` Թուրքիայի աննկուն ջատագովը: Նա պարտվեց հանրապետական Մայքլ Գրիմին` Նյու Յորքի հայկական և հունական համայնքների համատեղ ջանքերի շնորհիվ:
Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի աջակցությունը վայելող` Սենատի 6 թեկնածուներից 5-ը հաղթեցին, որոնց թվում էին դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Հարի Ռիդը, սենատորներ Բարբարա Բոքսերը, Չակ Շումերը եւ Բարբարա Միկուլսկին, ինչպես նաեւ հանրապետական կոնգրեսական Մարկ Քիրկը` Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահը, որը հաջողությամբ առաջադրվեց Սենատում: Մյուս կարևոր հաղ-թանակները տարան Կալիֆորնիայի եւ Մասաչուսեցի նահանգապետեր Ջերի Բրաունն ու Դեվալ Պատրիկը` Ամերիկայի հայկական համայնքի աջակ-ցությամբ:
Չնայած շատ պաշտոնյաներ կորցրին իրենց տեղերը, սակայն Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող խմբի անդամների 95%-ը եւ Կոնգրեսի Հա-յոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի աջակիցների 90%-ը վերընտրվեցին:
Ընդհանուր առմամբ, ամերիկահայերն այս ընտրություններում հաջողության հասան, հիմնականում այն պատճառով, որ Կոնգրեսի յուրա-քանչյուր անդամի համար քվեարկեցին ըստ նրա դիրքորոշումների, եւ ոչ թե` նրա կուսակցական պատկանելության: Հակառակ դեպքում, նրանց կողմնակիցերից շատերը կպարտվեին, իսկ հակառակորդներից շատերը` կհաղթեին:
Ի՞նչ ազդեցություն կունենան այս ընտրությունները հայկական հարցերի վրա: Պետք է հիշենք, որ Կոնգրեսի ներկայիս անդամների գոր-ծունեության ժամկետն ավարտվում է 2011թ. հունվարին, եւ միայն այդ ժամանակ նոյեմբերի 2-ի ընտրվածները կզբաղեցնեն իրենց տեղերը: Ընտրություններից առաջ Կոնգրեսի կիսատ գործերը մնում են օրակարգում մինչեւ հունվար, որից հետո բոլոր նշանակումները, բանաձե-ւերը եւ օրինագծերը պետք է կրկին ներկայացվեն:
Մեզ համար, ներկայիս Կոնգրեսի 2 պալատների առաջին խնդիրը Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումն է: Սենատում այս օրինա-գիծը դեռ պետք է քննարկվի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից: Իսկ Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստը պետք է հաստատի` այս տարվա մարտին Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված բանաձևը: Քանի որ Ներկայացուցիչ-ների պալատում դեմոկրատները կորցրել են մեծամասնությունը, ապա սա խոսնակ Նենսի Փելոսիի վերջին հնարավորությունն է` մինչեւ հունվարին խոսնակի պաշտոնի լիազորությունները վայր դնելը կատարելու բանաձևի անցկացման իր խոստումը: Եթե մինչ այդ որեւէ գոր-ծողություն չկատարվի, ապա Ցեղասպանության բանաձևը նորից կներկայացվի Ներկայացուցիչների պալատ: Եթե անգամ հաջորդ խոսնակը` կոնգրե-սական Ջոն Բոհները նախկինում դեմ էր արտահայտվում Ցեղասպանության բանաձեւին, ապա շատ հնարավոր է փոխի իր հայացքները` հաշվի առ-նելով Թուրքիայի հակաարեւմտյան քաղաքականության հանդեպ հանրապետականների խիստ դժգոհությունը:
Միաժամանակ, Ամերիկայի հայ համայնքի համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում Մեթյու Բրայզայի` Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակումը, որը թափուր է մնացել 2009թ. սեպտեմբերից, եւ Ֆրենսիս Ռիկիարդոնեի` Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտո-նում նշանակումը, որը եւս թափուր է 2010թ. հուլիսից:
Բրայզայի նշանակումը խափանվեց սենատորներ Բարբարա Բոքսերի եւ Ռոբերտ Մենենդեսի կողմից կրկնակի «կասեցում» (hold) դնելու շնոր-հիվ: Խիստ անհավանական է, որ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների «անցման» նստաշրջանում նրանք հետ վերցնեն իրենց կասեցումները: Այս պա-հին նախագահ Օբամայի ամենախելամիտ ընտրությունը` Սենատին մի նոր թեկնածու առաջադրելն է` դրանով իսկ արագացնելով ԱՄՆ դեսպանի նշա-նակումը Ադրբեջանում: Սակայն, եթե Օբաման հունվարին նորից պնդի Բրայզայի վերաառաջադրման վրա, ապա ԱՄՆ դեսպանի նշանակումն Ադրբեջա-նում կհետաձգվի եւս մի քանի ամսով:
Մյուս կողմից, Ռիկիարդոնեի շանսերն ավելի մեծ են Թուրքիայի դեսպան դառնալու համար, քանի որ սենատոր Սեմ Բրաունբակը, որը կասե-ցում էր դրել նրա նշանակման վրա, նոյեմբերի 2-ին Կանզասի նահանգապետ է ընտրվել: Եթե սենատոր Բրաունբակը մինչև հունվար հրաժարվի Սե-նատի իր աթոռից, եւ որեւէ այլ սենատոր կասեցում չդնի Ռիկիարդոնեի թեկնածության վրա, ապա նա կարող է մինչեւ նոր տարի հաստատվել դեսպա-նի պաշտոնում: Հակառակ դեպքում, նախագահ Օբաման կարող է` կամ նորից ներկայացնել նրա թեկնածությունը, կամ մի նոր թեկնածու առաջադրել հունվարին, երբ նորընտիր Կոնգրեսը կգումարի իր առաջին նստաշրջանը: Սակայն, եթե մեկ այլ սենատոր կասեցում դնի Ռիկիարդոնեի թեկնա-ծության վրա, ապա Թուրքիան եւս մի քանի ամսով կզրկվի ԱՄՆ դեսպանից: Անկախ Ռիկիարդոնեի ճակատագրից, հավանաբար, Թուրքիան լուրջ դժվա-րություններ կունենա նոր Կոնգրեսի հետ, որովհետև նորընտիր հանրապետականների մեծ մասը դժգոհ է Անկարայի իսլամական վարչակարգից եւ նրա իրանամետ ու հակաիսրայելական քաղաքականությունից:

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր

Հայոց ցեղասպանության բանաձեւի առումով Անկարային լուրջ դժվարություն է սպասվում
ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Ջոն Քերրին պատասխանել է լրագ-րողների հարցերին: Մերձավոր արեւելքի շրջանակներում նաեւ Թուրքիայի հարցով զբաղվող Քերրին նշել է, որ Հայոց ցեղասպա-նության բանաձեւի առումով Անկարային լուրջ դժվարություն է սպասվում: «Չեմ իմանում, թե այս հարցն ինչ ընթացք կունենա, բայց բա-նաձևին ցուցաբերվելիք աջակցությունն այս տարի ավելանալու է առավել»,- ըստ թուրքական «Hurriyet»-ի` ասել է Ջոն Քերրին: Նա անդրադար-ձել է Թուրքիայի տարածաշրջանային դերի կարևորությանը Լիբանանի, իսրայելասիրիական եւ իրանական հարցերում: «Թուրքիայի հետ հա-րաբերությունները բոլորիս համար կարեւոր են: Այդ պատճառով էլ ոչ թե անցյալին, այլ ապագային է պետք հայացք ուղղել»:

Հայ-թուրքական անձայն դիվանագիտությունը շարունակվում է
Նոյեմբերի վերջին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի` Շվեյցարիա կատարելիք այցի նախաշեմին հայտարարությամբ է հանդես ե-կել Շվեյցարիայի նախագահ տիկին Դորիս Լյութարդը: Թուրքական «Սթարգազեթե» լրատվամիջոցի տեղեկացմամբ` նախագահ Լյութարդը նշել է, որ ցյուրիխյան արձանագրությունները դեռեւս սեղանին են, եւ անձայն դիվանագիտությունը շարունակվում է:

Ադրբեջանական ընդդիմություն. Ընտրություններն անցան զանգվածային խախտումներով
Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները անցան բացահայտ խախտումներով, մասնավորապես ընդդիմադիր Ժողճակատ կուսակցության ներ-կայացուցիչ Ալի Քերիմլին, ով նաեւ մեջլիսի պատգամավորության թեկնածություն է առաջադրել, հայտարարել է, որ ընդդիմադիր թեկնածու-ներին ընտրատեղամասերից չեն տրամադրում ընտրության արդյունքների մասին արձանագրությունները: Այս մասին հաղորդում է Թու-րան գործակալությունը:
Թեկնածուի պնդմամբ նույնիսկ խախտումների դեպքում ընդդիմադիր թեկնածուները ակնհայտորեն ունեն ձայների մեծամասնություն: «Բացի այն, որ ընդդիմադիր թեկնածուներին չեն տրամադրվում ընտրությունների արդյունքների արձանագրությունները, այլ նաեւ իշ-խանությունները բոլոր լծակները օգտագործում են վերջին 5 տեղամասերում խախտումներ իրականացնելու համար, որի հաշվին կկարողանան փոխել ընտրության արդյունքները ամբողջ շրջանումե,- հայտարարել է Քերիմլին: Աղբյուրի փոխանցմամբ, Մուսավաթ կուսակցության ղեկավարն էլ հայտարարել է, որ ընտրախախտումները, որոնք սկսվել են վաղ առավոտյան, մինչ ընտրության ավարտը առավել մեծ մասշտաբ ու զանգվա-ծայնություն են ստացել:
Ադրբեջանում լրագրողները ենթարկվում են ճնշումների ընտրախախտման դեպքն արձանագրելու համար «Ազադլիգ» ռադիոկայանի լրագրողու-հին ոչ միայն ականատես է եղել ընտրախախտման մի քանի դեպքերի այլ դրանց համար ճնշումների է ենթարկվել: Աղբյուրի փոխանցմամբ, Օրդուբադ շրջանի ընտրատեղամասերից մեկում Ադրբեջանի քաղաքացին իր քվեարկությունը կատարել է մի տեղամասում, սակայն գրանցված է ե-ղել այլ տեղամասում: Փաստորեն, ընտրողը քվեարկել է երկու անգամ, ինչի  իրավունքը չունի, ավելին` այդ ամենը չի խոչընդոտվել ոչ մե-կի կողմից: Սակայն նշված խախտման դեպքը նկարահանած լրագրողուհուն ընտրատեղամասի ներկայացուցիչները պարտադրել են տեսանյութը ոչն-չացնել: Բացասական պատասխան ստանալով լրագրողին թույլ չեն տվել դուրս գալ ընտրատեղամասից մինչեւ ոստիկանության գալը:
Ստացվում է, խախտում կատարողը խրարխուսվում է կամ պարզապես ճնշումների ու պատասխանատվության չի ենթարկվում, փոխարենը ճնշումնե-րի է ենթարկվում այդ խախտումն արձանագրած լրագրողը: Այլ կերպ ասած, Ադրբեջանում ընտրախախտում կատարել կարելի է, բայց նկատել ոչ, ավելին` այդ ամենը նկատելը ավելի կոպիտ խախտում է եւ ենթակա է ճնշման:
Միեւնույն ժամանակ Նախիջեւանում լրագրողներին պարզապես թույլ չեն տվել մտնել ընտրատեղամաս:
Թուրան էլեկտրոնային կայքի լրագրողը հայտնել է, թե իրեն ընտրական հանձնաժողովի անդամները բաց տեքստով ասել են, որ «Իրենք կտրուկ հրահանգ են ստացել լրագրողներին թույլ չտալ մտնել ընտրատեղամաս»: Նկատենք, որ քվեարկության ժամանակ լրագրողների մուտքն ընտրատե-ղամասեր օրենքով արգելված չէ:

Ադրբեջանում սկսվել են հետընտրական թանկացումները
Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններն ավարտվելուն պես սկսվել են թանկացումները: 2 օրվա ընթացքում առաջին սպառման մթերք-ների գները 50-60%-ով աճել են: Փորձագետները կարծում են, որ գների թանկացումը կանդրադառնա բոլոր տեսակի ապրանքների վրա: Այս մասին տեղեկացնում է «Բիզիմ յոլ» պարբերականը:
Տնտեսագետ փորձագետ Աքիֆ Նասիրլին պարբերականի հետ զրույցում հայտնել է, որ Ադրբեջանում մշտապես ընտրություններից առաջ թանկա-ցումները զսպելու մեխանիզմ է գործել, այդ պատճառով էլ ընտրություններից հետո թանկացումներն անխուսափելի են: Փորձագետը թան-կացումների պատճառը բացատրել է գյուղատնտեսության հատվածում արտադրողականության անկմամբ:
«Ադրբեջանում գյուղատնտեսության հատվածի անկումը աշխարհում եղածից ավելի կտրուկ է այն պատճառով, որ կառավարությունը գյուղատնտե-սության հատվածի զարգացման հատուկ ծրագիր չունի: Կեղծված պաշտոնական վիճակագրությամբ անգամ գյուղատնտեսության զարգացումը 5%-ի չի հասնում: Նավթային բումի պայմաններում բնակչության 60%-ը ագրարային հատվածում աշխատող բնակիչներն են, իսկ այդ ոլորտում եր-կիրն անգամ մեկ քայլ առաջ չի կատարել: Երկրում շաքարի ճակնդեղի արտադրությունը կրճատվել է 10 անգամ: Երկիրը չունի ցորենի պահանջարկի անգամ 70-80% պահուստը, իսկ կառավարությունը ստահոդ հայտարարություններ է անում: Եթե մթերքների ներկրման մաքսատուրքերն ու հարկերը չնվազեցվեն, Ադրբեջանում թանկացումներն ավելի արագ և բարձր կլինեն»,- եզրահանգել է փորձագետը:
 
Ադրբեջանը փորձում է կառուցողական երեւալ
«Առավոտ»-ն արձանագրում է, որ հակառակ Ադրբեջանի արտգործնախարարի սպասումների` Աստանայում ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման համատքես-տում ոչ մի բեկումնային բան էլ չի լինի: Ավելին` չկա որեւէ ճանապարհային քարտեզ: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը թերթին ասել է, որ այս հարցում մնում է հոռետես, ինչի համար պատճառներ ունի: Նախ` հիմնական հարցերը մնում են չհա-մաձայնեցված: Խոսքը հատկապես հայկական կողմի համար կարեւորվող ԼՂ-ի թե միջանկյալ, թե վերջնական կարգավիճակի մասին է:
Իսկ ինչ վերաբերում է Մամեդյարովի հայտարարությանը, թե Աստանայի հանդիպումը բեկումնային է լինելու, ապա, ըստ Սաֆարյանի, այդ հայտարարությունը Մամեդյարովն արել է` ցույց տալու համար, թե իբր Ադրբեջանը կառուցողական է, եւ հետո` քանի որ Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են սպասվում, վերջիններս ցանկանում են միջազգային հանրության ուշադրությունը շեղել սպաս-վող ընտրակեղծիքներից եւ փաստաթուղթ ստորագրելու պատրաստակամության իմիտացիա ստեղծելով` լեգիտիմացնել իրենց ընտրություննե-րը:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 39 (170), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։