Հավատ, կրոն, աղանդ՝ շփոթություն, կեղծիք եւ իրականություն – քուրմ Մանուկ

Պատմության մութ ծալքերից` առանց գրաքննության –

Հավատք, կրոն, աղանդ. շփոթություն, կեղծիք եւ իրականություն

Այսօր հայության մի որոշ հատվածի մեջ իր ավերն է շարունակում անել շուրջ 2 հազ. տարի առաջ հայոց մեջ գցված կրոնական բացիլը: Եվ այդ հատվածը շարունակում է մարդուն, այն էլ՝ խառնակության արդյունքում ծնված…, տիեզերական բացարձակ զորություն Աստծո տեղ դնել, կրոնը շփոթել հավատքի հետ, կռածո խաչը՝ հոգեւոր խորհրդի, մարդու սարքած մթոտ կառույցը (եկեղեցին) աստծո՝ սկիզբ ու վերջ չունեցող տիեզե-րական տան հետ, իրեն ու իրենը մոռանալ՝ հրեայով ու հրեայինով ապրել: Դրա ցցուն արտահայտությանը վերջերս ականատես չեղա՞նք, երբ հա-յության այդ զանգվածը, ինքնամոռացության մատնված, պայքարում էր իր ջարդարար, իրեն բնօրրանից զրկող թշնամու ձեռքով վերակառուցված Աղթամարի եկեղեցու գմբեթին օտարի խաչը տեսնելու եւ դրա կամարների տակ «մեղա՜-մեղա՜» կանչելու ու Սիոնը փառաբանելու թույլտ-վությունը ստանալու համար: Եվ դարձյալ անհրաժեշտություն է առաջանում «Լուսանցք»-ի էջերում խոսելու հավատքի ու կրոնի (աղանդի) տարբերության մասին,-տարբերություն, որի չիմացությունից է ինչ-որ տեղ գալիս կրոնական հայի նշված ինքնասպան մոլորությունը:

Երեւույթի հոգեւոր ճանաչողության ելակետը դա նշանակող բառն է: Ի՞նչ են ասում այդ առումով «հավատք», «կրոն» եւ «աղանդ» բառերը համա-պատասխան երեւույթների մասին:
Հավատք բառը կազմված է հավատ բառով եւ ք հոգնակիակերտ ածանցով: Հավատ-ն էլ կազմված է հ հունչարմատով, ավ (հոգի, կենսուժ) եւ ատ (տեղ, տեղադրում) բառարմատներով: Ըստ այդմ, հավատ նշանակում է հաստատուն հոգեւոր՝ ենթակայի (ցեղի, ազգի) ներքին կենսուժով պայմանավորված ընկալում: Հա-մապատասխանաբար, հավատք-ն էլ նշանակում է այդպիսի ընկալումների համակարգություն, հոգեւոր բացարձակ (սկզբունքորեն անփոփոխելի) խորհուրդ (տես՝ Ուխտագիրք):
Կրոն-ը սկզբունքորեն հակառակ իմաստ է արտահայտում: Այն կազմված է կրել բառով եւ նշանակում է որեւէ արտաքին ներգործության (որը, սովո-րաբար, մարդ անհատի ստեղծած գաղափարախոսության ձեւով է արտահայտվում) կրումը մարդու մեջ (տես նույն տեղը):
Բառերի իմաստներն արդեն իսկ ասում են այն մասին, որ հավատքը եւ կրոնը միմյանց հակադիր են: Հավատքը արտահայտում է ենթակայի (ցեղի, ազգի) նախադրոշմ, Արարչի կամ որեւէ Աստծո կողմից ի վերուստ նրան տրված հոգու կերպը, այդ հոգու՝ արարչա-աստվածային բնական օրինաչափութ-յունների համակարգի ներքին զգացողությամբ վերապրումը: Ըստ այդմ, հավատքը, այն ունեցողի համար, հույժ հարազատ, նրա կենսագոր-ծունեությունը պայմանավորող ուժ է: Կրոնը, ի տարբերություն հավատքի, մարդու ծագման, նրա որակների հետ կապ չունի: Այն նրա հետ արտա-քին հարաբերության մեջ է գտնվում: Պատահական չէ, որ կրոնները մարդկանց սովորաբար պարտադրվում, ուժի թելադրանքով նրանց մեջ մտցվում են: Եթե հավատքը պարտադիր ազգային (ցեղային) է ու ազգի (ցեղի) հոգեւոր էության արտահայտությունն է, ապա կրոնը պարտադիր անհատական է ու արտահայտում է անհատի՝ ազգային կյանքից ինչ-ինչ պատճառներով խորթացումը, օտարացումը: Ազգը, եթե նա ազգ է, չի կարող կրոն ունե-նալ, նրա ունեցածը հավատք է:
Գանք աղանդին: Աղանդ բառը կազմված է աղ (նշանակում է հաճելի, գեղեցիկ, որոշ դեպքերում՝ կյանք, կենսականություն, ուժականություն) եւ անդ (այն կողմ, հեռու, դուրս) բառարմատներով եւ նշանակում է հաճելիից, գեղեցիկից, ուժականությունից, կենսականությունից, կյանքի բնական կերպից այն կողմ, դուրս, կարճ՝ տհաճ, անկենսունակ, ուժաթափ անող: Աղանդ-ը, հավատքային իմաստով, նշանակում է ազգի հոգեկան որակնե-րի, նրա՝ բնականորեն տրված կենսաձեւի արտահայտություն հավատքի ժխտում: Աղանդը այն կրողի, նրա կյանքի, կենսունակության, ուժական համա-կարգության համար հույժ վտանգավոր է: Աղանդ-ը ազգային հավատքի հակոտնյան լինելով՝ ազգի մեջ չի առաջանում, այլ նրա մեջ դրսից է մտցվում: Ու՝ մտցվում է պարտադրանքով:
Ասվածներից հետեւում է, որ ազգի համար ամեն մի կրոն՝ մարդ-անհատի (անհատների) ստեղծած այդ գաղափարախոսությունը աղանդ է: Այս առու-մով, օրինակ, արիական ցեղի համար աղանդ են բոլոր կրոնները (զրադաշտականությունը, քրիստոնեությունը, մահմեդականությունը…), ա-րաբական ազգերի համար՝ մահմեդականությունը (սրա հիմքն էլ, ինչպես հայտնի է, հուդդայականությունն է), չինացիների համար՝ բուդ-դայականությունը, հրեաների համար՝ քրիստոնեությունը (թեեւ սա յուրահատուկ դեպք է եւ առանձնահատուկ իմաստավորման կարիք ունի):
Կրոնական իմաստով աղանդ է կրոնական տվյալ իշխող գծից շեղումը: Քանի որ ամեն մի կրոն հավատքի հետ հարաբերության մեջ աղանդ է, եւ դրա-նում բացարձակ հոգեւոր խորհուրդը բացակայում է, ուստիեւ՝ կրոնում բուն իշխող կրոնական ուղղություն-աղանդ սահմանները անընդ-հատ փոփոխվում են (դա պայմանավորված է քաղաքական ու տնտեսական շահերով): Բանը հասնում է անգամ նրան, որ տվյալ կրոնը իր փոփոխություննե-րում այն աստիճան է կտրվում բուն ուսմունքից, որ դրանից տարբեր ինչ-որ բան է դառնում: Օրինակ՝ քրիստոնեությունը այլ բան է, Հի-սուսի բուն ուսմունքը՝ արտահայտված ավետարանչական գրքերում՝ այլ. բուն այդ գրքերում, օրինակ, խոսք անգամ չկա Հիսուսի՝ որպես Աստծո մասին (նա սովորաբար ներկայացվում է որպես «մարդու որդի», լավագույն դեպքում՝ «Իզրայելի ոչխարների» «փրկիչ». «սուրբ հոգի» ասե-լով հասկացվում է «այս աշխարհի տերերից»՝ Իսրայելում հրեաներին տիրություն անողներից մեկը (հետավետարանչական գրքերում այդ «սուրբ հոգու» ինչ-որ ոչ իրական՝ որպես թե աստվածային իմաստ է վերագրվել. ավետարանիչների մտքով անգամ չի անցել իրենց կազմած գրքերին աստվածաշունչ իմաստը վերագրել եւ դրանց պարզապես «բիբլիա»՝ գիրք են անվանել (Հայաստանյայց եկեղեցու այդ գիրքը. ոչ ավել ոչ պակաս. դար-ձել է աստվածաշունչ). եւն:
Կրոններում աղանդը մի կապակցության մեջ կարող է հանդես գալ որպես աղանդ (օրինակ, քրիստոնեությունը կամ մահմեդականությունը՝ հուդդայականության հետ հարաբերության մեջ), մեկ այլում՝ որպես իշխող կրոնական ուղղություն (Հիսուսի ուսմունքը՝ քրիստո-նեական զանազան ուղղությունների հետ հարաբերության մեջ):
Հարցը քնենք մեր՝ հայերիս առումով:
Պարզից էլ պարզ է, որ հայի համար բուն՝ բնականորեն տրված հավատքը ծագումից ու նախնիներից եկող եւ, հետեւաբար, նրա բոլոր սերունդ-ների համար ընդհանուր, նրա որակական հատկանիշները ու կենսաձեւ-բարոյականությունն արտահայտող, նրա բնօրրան Հայկական լեռնաշխար-հում ձեւավորված հավատքն է: Այդ հավատքն է հային պահել-պահպանել, եղել նրա հարատեւումի երաշխիքը: Այդ բանը հաստատում է Տրդատ Մեծը (հետագայում քրիստոնեության զոհը դարձածը) իր՝ մինչ 301թ.-ն արդեն Հայաստան մուտք գործած քրիստոնեական աղանդի դեմ գրված հրովարտակնե-րում ասելով, որ հայն իր հավատքի մեջ է միշտ հզոր եղել, ու հզոր օտարներն անգամ նրան հպատակ են եղել (տես Ագաթանգեղոս):
Այդ բանը հաստատում է նաեւ Բուզանդը: Ըստ նրա, տակավին իր ժամանակներում հայը սիրում էր իր դիցաբանական առասպելապատումները, վիպասա-նությունները, ու դրանցով կրթվում, դրանց հավատում ու դրանց մեջ հարատեւում: Հետեւաբար, հայի համար աղանդ է ամեն մի օտար հավատ ու կրոն, ամեն մի օտար հոգում ու աշխարհում բուսնած-աճած-ձեւավորված, ուստիեւ՝ տիեզերական աստված զորությունների համակարգությունը այլ կերպ ընկալող դավանանք, մանավանդ այնպիսիք, որոնք հայի բուն հավատը ժխտում-հալածում են (հին ժամանակներում՝ զրադաշտականութ-յունը, ավելի ուշ՝ քրիստոնեությունն ու մահմեդականությունը, այսօր՝ քրիստոնեությունն իր զանազան ճյուղավորումներով): Հարցին եթե ըստ էության մոտենանք, ապա հայը եթե հայ է, չի կարող քրիստոնյա (մահմեդական, զրադաշտական…) լինել. այստեղ գործում է «կամ-կամ»-ի սկզբունքը: 301-ին իրեն պարտադրված քրիստոնեությունը հայը բնավ չընդունեց, այդպես՝ որպես աղանդ էլ ընկալեց: Նույն Բուզանդը վկայում է, որ «վաղուց ի վեր երբ նրանք (հայերը,-հեղ.) քրիստոնեության անունն ստացան՝ այդ կրոնը հանձն առան հարկից ստիպ-ված (կար արտաքին պարտադրանքի հանգամանքը,-հեղ.)՝ իբրեւ մի մարդկային սովորություն, իբրեւ մի մոլորություն, առանց ջերմեռանդ հա-վատի»:
Հիշենք այս առումով նաեւ 301-ի քրիստոնեական աղանդի արհավիրքը տեսած հայի վայը. «Վա՜յ մեզ, վա՜յ մեզ, վա՜յ մեզ, որովհետեւ ամ-բողջ երկրից մեզ փախստական արեց մարդու դուստր Մարիամի որդին՝ Հիսուսը: Այստեղից էլ բանտարկվածի ու մեռածի (Գրիգորիսի,-հեղ.) ձեռքով մեզ վիճակվեց փախստական լինել…» (Ագաթ.):
Հայի համար աղանդ է նաեւ աստվածամերժությունը (աթեիզմը)՝ քրիստոնեությանը հար նման այդ գաղափարախոսությունը (խորքային ա-ռումով դիտած՝ քրիստոնեությունը աստվածամերժության՝ հնուց ի վեր սեմական աշխարհում երեւան եկած այդ գաղափարախոսության մասնավոր արտահայտություններից է, քանզի երկուսի առանցքն էլ մարդն է): Թեեւ հայի համար աստվածամերժությունը չարյաց փոքրագույնն է, քա-նի որ դրանում բնապաշտության՝ հայ հավատքի հատկանշական գծերից մեկի որոշ տարրեր, այնուամենայնիվ, կան: Վկան՝ Հայաստանի խորհրդային աստվածամերժական շրջանում հայ հավատքի որոշ չափով ազատ շունչ քաշելը,-հանգամանք, որի հետեւանքով հայ ընդհանուր կյանքում բարելավման միտումներ նկատվեցին:
Հայ քրիստոնյան կասի՝ քրիստոնեությունը, ծագելով այլ տեղերում, այլ հոգիներից ծնունդ առնելով, նաեւ այլոց կողմից (Գրիգորիսի ու նրա ջհուդա-ասորական շրջապատի) Հայաստան բերվելով, ազգայնացվել է, իսկ դրա հայաստանյան ինստիտուտ եկեղեցին դարձել է ազգային եկե-ղեցի: Ինչպես եկեղեցին է բանը այդպես ներկայացնում: Այդ ինչպե՞ս, ո՞ր պատմական օրինաչափությամբ, կենսաֆիզիկայով ու կենսաբա-նությամբ, հոգեբանությամբ ու հավատքային օրինաչափությամբ: Մի կողմ թողնելով նմանատիպ բազմաթիվ հակափաստարկները՝ շեշտը դնենք լոկ մեկի վրա: Ենթադրենք, թե հայը կենսանպաստ ու ճշմարիտ հավատք չի ունեցել, նրա պաշտած Աստվածներն էլ (մեղա՜, մեղա՜,- կասեր Նարեկացին) չաստվածներ՝ պարզապես մարդիկ կամ կուռքեր են եղել, եւ հրեա Հիսուսն ու նրա հետնորդներն են հային Աստվածային հավատք տվել, նրան սխալ ճանապարհից դուրս բերել: Բայց այդ «աստվածահաճո» գործը մի՞թե հակաաստվածային միջոցներով ու եղանակներով («խելքի»՝ «դարձի» չեկողնե-րի», այդ թվում՝ մանկանց եղեռն, ազատազրկում, հայրենիքից վտարում, հոգեորսություն, ստիպողական քրիստոնեացում, ավեր-թալան, բնիկ-ների հող ու ջրի՝ այլոց նվիրում) պետք է գլուխ բերվեր, ինչպես վկայում է Հայաստանի հենց քրիստոնեական պատմագրությունը. միջ-ոցների եւ նպատակների, ենթադրենք՝ բարի, լրի՜վ անհամապատասխանություն: Քրիստոնեությունը ինչպես որ մուտք գործեց Հայաստան՝ օտար շահերին միշտ հետամուտ, հայի հոգուն, կյանքին, հանապազօր խնդիրներին հակադիր, այդպիսն էլ մնաց հետագա դարերում:
Քրիստոնեության՝ հայի համար օտարոտի աղանդ եւ, հետեւաբար, հույժ վտանգավոր լինելու հարցում իրեն քրիստոնյա համարող հային գուցե համոզի հայոց այն թագավորի՝ Տրդատի քրիստոնեության վերաբերյալ ունեցած անկեղծ պատկերացումները, որոնք նա ուներ մինչ 301-ը: Թագավորը համոզված էր, որ իր քարտուղար ոչ հայազգի Գրիգորիսը Հայաստանում բնիկների հավատքն ուրանալով եւ Հիսուսի ուսմուն-քը քարոզելով, դրանով ինչ-որ «նպատակ»-ներ է հետապնդում, եւ ճանապարհ բացել նրա քարոզչության առջեւ, նշանակում էր երկիրը հրել աստ-վածամերժության՝ դարեր ի վեր հայոց աշխարհին զորավիգ եղած աստվածներին ուրանալու գիրկը, նշանակում էր կենսասեր երկիրը դարձնել մե-ռելապաշտ՝ «գերեզմանների վերակացուի ու պահապանի» (խոսքը Հիսուսի մասին է, որպիսին Գրիգորիսը նրան ներկայացնում է թագավո-րին) դավանանքն ունեցող երկիր, նշանակում էր հեղափոխականություն անել եւ հիմնովին փոխել հայ ավանդական հավատքը, կենսաձեւ-բարոյա-կանությունը, դրա հետեւանքով հային հանել ինքն իր դեմ, դրանից բխող այլ ավերիչ հետեւանքներով հանդերձ (տես Ագաթանգեղոս): Ահա թե ինչու խորապես գիտակցելով այդ ամենը՝ թագավորը երկրում այդ օտար կրոնը (աղանդը) տարածելու խստիվ արգելանք է դնում՝ հրովարտակներ է հղում երկրի բնաչությանը, իսկ գլխավոր տարածողին՝ Գրիգորիսին, բանտ նետել տալիս: Բայց հետո՝ 301-ին իհարկե, թագավորի այդ հրովարտակ-ները չեղյալ են համարվում, եւ քրիստոնեությունը հռչակվում է երկրի պետական կրոն: Բայց դա տեղի է ունենում Տրդատի կամքին հակառակ.  Գրիգորիսը Հայաստանում գտնվող հռոմեական զինուժերի օգնությամբ երկրում պետական հեղաշրջում է կատարում եւ իր կամքն է թելադ-րում գերված թագավորին: Մեր պատմաբանները ինչու՞ չեն հիշում, որ Գրիգորիսի արածների հետեւանքով Տրդատը իր թագը, որը պահպանելու համար նա մինչ այդ ինչեր ասես չէր արել, դեն է գցում (պատմիչ Խորենացին ասում է. «Երկնային թագը նա գերադասեց երկրային թագից») եւ երկրի ու ինքն իր կողմից մերժված՝ դառնում թափառաշրջիկ, քարանձավաբնակ: Արշակունյաց դինաստիան հայոց աշխարհից վերանալու ծանրա-գույն հարվածն է ստանում. երկիրը անտերության է մատնվում, նրանում մահը, թալանը, երկպառակտչական պատերազմներն են գլուխ բարձրաց-նում, ցիրուցան են լինում, գետնի տակ են անցնում այն բոլոր հոգեւոր ու նյութական արժեքները, որոնք հայը հազարամյակների ըն-թացքում կուտակել էր: Հայոց աշխարհը դատարկվում է բնիկներց, եւ օտարներն են այստեղ հաստատվում: Քրիստոնեության՝ Հայաստան մուտք գոր-ծելու ճանապարհները բացվելուց կարճ ժամանակ անց, միասնական հայոց թագավորությունը տրոհվում է երկու մասի: Այնուհետեւ վերանում են նաեւ այդ մասերը: Այդպիսի՞ն պետք է լիներ հայոց իսկական հավատքը:
Քրիստոնեական աղանդը Հայաստանում միշտ էլ եղել է օտարազգիների ու խառնածինների, ինչպես նաեւ՝ հոգեպես խեղված, իր ազգային կյան-քի ուղեծրից դուրս ընկած հայերի կրոնը: Պատահական չէ, որ Հայաստանում առաջին քրիստոնյաները, որպես կանոն, եղել են օտարազգիներն ու խառնածինները (հրեաները, ասորիները, Մամիկոնյանները, Պահլավիկները…), իսկ այդ կրոնի թիկունքին միշտ կանգնել են այլածին ու խառնածին թագավորական ու նախարարական տները, նաեւ՝ իր ազգային ես-ը ուրացող հայի տականքը: Բայց օտարածին ու օտարահպատակ «հայ»  եկեղեցին իր կյանքով է ապրել, հայը՝ իր: Իսկ եթե հայը, այդ թվում՝ եկեղեցու սպասավոր հայը, իրեն քրիստոնյա է համարել (ու համարում է), ապա դա ձեւացման, մոլորության, դարեր ի վեր կրկնվող վատ սովորույթի, ոմանց համար՝ հանապազօր հացը վաստակելու խնդրականի, բուն ազգային հավատքից անտեղյակ լինելու՝ անինքնաճանաչողության, իր հոգեւոր հավատքային դատարկությունը ինչ-որ բանով լցնելու հետեւանք է:

Սերգեյ Մանուկյան
ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դոցենտ

Հ.Գ. – Օրեր առաջ տղայիս բանակ ճանապարհելու ուրախությունն ապրեցի: Խնջույք արվեց: Ու երգվեց. «Թող իմանան, մենք չենք դառնա խաղա-լիք,/ Այնպես պիտ ծեծենք, որ հիշեն հոր հարսանիք»: Բայց… զինկոմիսարիատից նորակոչիկներին, այդ թվում՝ իմ տղային տարան եկեղե-ցի, որ նրանց ասեին, թե դուք Եհովայի ոչ հրեա զինվորներն եք (Եհովան Հիսուսի հայրն է՝ ըստ Կտակարանների) եւ, հետեւաբար, դուք պետք է սիրեք թշնամուն (Նոր Կտակարանն է ասում): Քրիստոնեական աղանդի ավերը հայ կյանքում էլ ինչպե՞ս կլինի……
Հ.Գ. – խմբ. կողմից – Սերգեյ Մանուկյանը «Լուսանցք»-ի բարեկամներից է եւ «Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության» խո-րագրի մշտական հեղինակը: Մենք նրա տղային՝ Լեւոն Մանուկյանին, աշնանային զորակոչի բոլոր զինվորներին եւ, ընդհանրապես, հայ ռազմիկին մաղթում ենք բարի ծառայություն: Եվ ասում՝ «Հայոց ռազմի Աստված Վահագնը ձեզ պահապան, նրա ուժը՝ ձեզնից անպակաս, նրա ա-ջը՝ ձեզ զորավիգ: Ատե՛ք թշնամուն եւ մշտարթու՛ն ու զգո՛ն եղեք»:

«Լուսանցք» թիվ 38, 39 (169, 170), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։