Թուրքերը շահարկում են Վանի Ս. Խաչ եկեղեցու պատարագը.

Թուրքական խաղին ընդառա՞ջ.
Էջմիածնի համար կարեւորը ա՞զգն է, թե՞ կրոնը

Վանի Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին նախատեսված պատարագի արարողությանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը չի մասնակցի, բայց Մայր Աթոռից ներկա կլինեն 2 ներկայացուցիչ:
Ինչպես բազմաթիվ քաղաքական եւ հասարակական ուժեր, անհատներ, այնպես էլ ՀՀ հանրային խորհուրդը քննարկել եւ բացասական է գնահատել Աղթամարի Ս. Խաչ եկեղեցում թուրքական իշխանությունների նախաձեռնած միջոցառումը` այն անվանելով շոու եւ կոչ է արել հայությա-նը՝ հրաժարվել դրան մասնակցելուց: Այս թուրքական ձեռնարկը հետապնդում է նյութական ու քաղաքական շահեր եւ նպատակներ, որի մասին ար-դեն շատ է խոսվել: Կարծում ենք` Էջմիածինը ամենայն լրջությամբ կվերաբերի հայության տարբեր հատվածների մտահոգություններին եւ կհրաժարվի թուրքական այս կրոնախաղին մասնակցելուց:

Թուրքական իշխանությունները մեկ անգամ չէ, որ խառնվել են Պոլսո հայոց պատրիարքարանի գործերին եւ, ահա, հիմա էլ մի նոր խաղ են սկսել Հայ առաքելական եկեղեցու հետեւորդների (իրենց թյուր կարծիքով` ամբողջ հայության) հետ՝ պայմանավորված Աղթամարի Ս. Խաչ եկե-ղեցում պատարագի շահարկմամբ:
Վերջերս Թուրքիայի պետնախարար եւ եվրաանդամակցության գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը այցելել է Պոլսո հայոց պատրիարքարան՝ տեսակ-ցելու պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին, ում վատառողջության պատճառով թուրքահայ համայնքը իշխանությունների թողտվությամբ ան-ցած շաբաթ ընտրեց աթոռակից պատրիարք: Է. Բաղըշը ափսոսանք է հայտնել, որ Մ. Մութաֆյանը վատառողջության պատճառով չի կարողանում ակտիվ մասնակցություն ցուցաբերել համայնքին ու պետությանը մատուցվելիք ծառայություններում: Թուրք պետնախարարը հաջողություն-ներ է մաղթել նորընտիր համապատրիարք արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին՝ ստանձնած պարտավարությունների կատարման գործում: Պատրիարքարա-նում թուրքը մնացել է շուրջ 2 ժամ, իսկ նրա հանդիպումները դռնփակ են եղել:
Անդրադառնալով սեպտեմբերի 12-ին կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին՝ Է. Բաղըշը հույս է հայտնել, որ այդ օրը Թուրքիայի համար դրական իմաստով բեկումնային կլինի եվրաինտեգրման ճանապարհին: Ըստ նրա՝ Թուրքիան պետք է ազատվի զինվորականների գրած սահմանադրությունից եւ օրինակ է բերել Հունաստանին, Պորտուգալիային ու Իտալիային, որոնք զինվորական սահմանադրությամբ ժամանակին փորձում էին անդամակցել ԵՄ-ին, բայց անհաջողության մատնվեցին:
Եվ ահա, ոչ միայն հայ վերլուծաբանների կարծիքով, թուրքական իշխանությունները Սուրբ խաչում անցկացվելիք պատարագն օգտագործելու են իրենց քարոզչական նպատակներով: Մենք պետք է մեզ հավասարակշռված պահենք, չգնանք այդ ցուցադրական պատարագին մասնակցելու, որպեսզի ջուր չլցնենք Թուրքիայի ջրաղացին:
Վանի Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու ընդհանուր մակերեսը մոտ 100 քմ է, այնտեղ կարող է տեղավորվել ամենաշատը 100 մարդ: Ըստ թուրքական զլմ-ների, եկեղեցում սեպտեմբերի 19-ին կայանալիք պատարագին մասնակցելու է 6000 մարդ, ինչը անհնար է նաեւ տեխնիկապես: 6000 մարդու Վրաստանի տարածքով անցնելն էլ կարծես անհնարին է, լավագույն դեպքում 600 մարդ՝ 2 օրվա ընթացքում կարող է անցնել: Հրավիրատոմ-սեր են նաեւ բաժանվելու, բայց կղզին կտեղավորի 1000-ից ոչ ավել մարդ:
Ուստի՝ եկեղեցում մատուցվելիք պատարագը, անկախ մասնակիցների թվաքանակից (ինչն արդեն ուռճացվում է), թուրքական կառավարությունը ու-զում է գործածել քաղաքական նպատակներով «շոու» սարքելով, որպեսզի ամբողջ աշխարհին ցույց տա – տեսեք, մենք ինչքան լավ ենք հայերի հետ, նույնիսկ կրոնական խնդիրներ չունենք (այդ օրը նույնիսկ սահմանի բացման մասին են խոսում):
Եվ նրանք, ովքեր ասում են, թե մատուցվելիք պատարագին հայկական կողմի մասնակցության հարցը չպետք է քաղաքականացնել, քանի որ այն եկեղե-ցական եւ հոգեւոր հարց է, արդեն իսկ սխալվում են: Ու կարիք չկա լացակումած հայտարարել, թե «բոյկոտելով պատարագը՝ հայերն աշխարհին կներ-կայանան որպես ինքնամեկուսացած, անհանդուրժող ագրեսիվներ»: Ծիծաղելի է, մեղմ ասած:
Իրականում բոյկոտելու կոչեր անողները մատնանշում են, որ թուրքական իշխանությունների իրական նպատակը ԵՄ-ից եւ ԱՄՆ-ից քարոզչա-կան միավորներ շահելն է՝ կեղծ հանդուրժողականություն դրսեւորելով քրիստոնյաների ու փոքրամասնությունների հանդեպ: Իրակա-նում, իրար հաջորդող թուրքական կառավարությունները, ավելի քան 9 տասնամյակ Արեւմտյան Հայաստանի տարածքում հայերի ներկայության մասին վկայող բոլոր հետքերը վերացնելու հետեւողական քաղաքականություն են վարել, եւ այդ ընթացքում ավելի քան 2000 հայկական եկե-ղեցիներ ու վանքեր են ոչնչացվել կամ գործածվել ոչ կրոնական նպատակներով: Տարիներ առաջ Սուրբ Խաչ եկեղեցին եւս ոչնչացման վտանգի առաջ էր կանգնած, սակայն տեղի թուրք պաշտոնյաների նպատակային միջամտության շնորհիվ այն հաջողվեց փրկել:
Թուրքիան ամենեւին էլ շահագրգռված չէ հայկական եկեղեցիների պահպանությամբ, բայց այս միջոցառումը կարող է բացահայտել նաեւ ծպտյալ շատ հայերի, ովքեր ուրախությամբ կփորձեն արձագանքել Աղթամար այցելած հայերին: Թուրք պաշտոնյաները կասկածում են նաեւ, որ հյուրընկալող ընտանիքները կարող են Հայոց ցեղասպանության զոհերի թրքացած կամ քրդացած ժառանգները լինել: Ի դեպ, գաղտնի ծառա-յությունների հետաքննությունից հետո Վանում մի շարք ընտանիքների պաշտոնապես արգելվել է իրենց տներում հյուրընկալել սփյուռքահայերին:
Հայերը, ովքեր միամտաբար մտադրվել են եկեղեցական արարողության մասնակցել, անգիտակցաբար մասնակիցը կդառնան պատմական հայկական եկեղեցու բռնագրավման օրինականացմանը եւ նպաստելու են թուրքական իշխանությունների բեմադրած քաղաքական շոուին: Եթե հասկանալի է, որ թուրք ղեկավարները ցանկանում են դրական կերպար ստեղծելով հեշտացնել իրենց երկրի մուտքը ԵՄ եւ խոչընդոտել Հայոց ցեղասպանության մի-ջազգային ճանաչմանն ուղղված հայկական ջանքերը, ապա թերեւս հասկանալի չէ, թե հայերն ինչո՞ւ պետք է նպաստեն թուրքերի հակահայկական նպատակների իրականացմանը:
 
Անի Մարության

Հ.Գ. – Ի դեպ, օրեր առաջ դեպի Արեւմտյան Հայաստան ուխտագնացության մեկնած «Հայ ասպետ» հեռուստամրցույթի հաղթող թիմի անդամները Թուրքիայից վերադարձել են վիրավորված: Վանի Սուրբ Խաչ եկեղեցում թուրք ոստիկանները անթույլատրելի պահվածք են դրսեւորել եւ արգե-լել են նրանց աղոթել: Անցած տարի եւս «Հայ ասպետ» հեռուստախաղի հաղթողները մեկնել էին Արեւմտյան Հայաստան, եղել էին Անիի եկե-ղեցիներից մեկում, ուր քահանայի հետ փորձել են խաղողօրհնեքի ծես իրականացրել, սակայն թուրք ոստիկաններն այդ անգամ էլ նրանց շրջապատել ու արգելել էին:

* * *

- ՀԱՄ Հայտարարությունը – Հայերը չպետք է լցնեն Թուրքիայի բյուջեն

Պաշտոնական Անկարան թուրքավարի շարունակում է խաղալ որոշ հայերի ազգային կամ կրոնական զգացմունքների վրա, որպեսզի վերջնականապես հաջողի իրականացնել իր՝ «մարդասիրության» եւ «ազգերի եղբայրության» երկիր Թուրքիան միջազգայնորեն ցուցադրելու եւ առաջ մղելու ծրագրերը: Դրա համար նախ եւ առաջ կարեւոր է, որ կամա թե ակամա այդ գովքն անեն հայերը, թուրքական «նախացուցադրական վարժանքներին» մասնակցեն Հայաստանի եւ Սփյուռքի հայերը, ովքեր ամենաշատն են տուժել (եւ դեռ տուժում են) թուրք-ադրբեջանական զավթողական ու ավե-րող քաղաքականությունից:  
Օգտվելով հայերի հայրենասիրական կարոտաբաղձությունից` թուրքերը կարողացան զբոսաշրջության ծավալները մեծացնել եւ աշխարհի հա-յերին հրավիրել Արեւմտյան Հայաստանի տարածք, նաեւ դեպի Մասիսների գագաթներ՝ լեռնային զբոսաշրջություն թույլատրելով: Հիմա էլ, սեպտեմբերի 19-ին Թուրքիայի իշխանությունները Վանի Սուրբ Խաչ եկեղեցում թույլատրել են տարին մեկ անգամ պատարագի արարո-ղություն մատուցել: Սա էլ մի նոր «հայանպաստ» քաղաքականության դրսեւորում է, որը նույնպես հղի է վտանգավոր հետեւանքներով, ինչ-պես նախորդ բոլոր նախաձեռնությունները:
Հայ Արիական Միաբանությունը վաղուց հայտարարել է, որ օգտվելով որոշ հայերի «պապական հողին փարվելու եւ համբուրելու» զգացական (ոչ նպատակային) ցանկություններից, թուրքերը զբոսաշրջության ծավալները մեծացնելով նախ.‘
1. Աշխարհին ապացուցում են, որ հայ-թուրքական տարաձայնություններ եւ հայկական պահանջներ (Հայոց ցեղասպանության դատապարտում եւ հողային տարածքներ) Թուրքիայից այսօր գրեթե չկան, իսկ քաղաքական եւ պատմական խնդիրները պետք է լուծել համբերատար եւ երկարատեւ:
2. Բոլորին ի տես են դնում, որ Հայաստանի Հանրապետություն-Թուրքիայի Հանրապետություն հարաբերությունների կարգավորումը հենց հայ-թուրքական հարաբերությունների ամբողջական կարգավորում է (թեկուզ հայության 3/4-րդ մասն ապրում է սփյուռքում եւ Ա-րեւմտյան Հայաստանի պահանջատերն է):
3. Թուրքիայի պետական բյուջեն հարստանում է այն հազարավոր հայերի ներդրումներով, ովքեր զբոսաշրջության անվան տակ այցելում են Արեւմտյան Հայաստանի տարածք կամ թուրքական կոչված հանգստավայրեր: Իսկ այդ ծավալները կարող են հետզհետե մեծանալ մինչեւ տարեկան 500.000-1.000.000 հայերի այցերով:
Եվ ահա, այժմ էլ Վանի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագի պատմությունը (պատկերացրեք, եթե եկեղեցին հայության ցասումից չվախենար, ապա կնա-խաձեռներ եւ ինչքա՜ն հայեր կգնային)… Հետո դա կդառնա «ավանդույթ»: Ասում են՝ քրիստոնյա հայերի Ամենայն Հայոց Կաթողիկոսը չի մեկնի Թուրքիա, բայց Սուրբ Խաչի արարողությանը Մայր Աթոռից կմասնակցի 2 ներկայացուցիչ: Իսկ Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցու վրա մինչ այժմ քրիստոնեական խաչը տեղադրված չէ:
Մենք վստահ ենք, որ թուրքական այս քաղաքական-կրոնական-մշակութային շոու-միջոցառմանը չմասնակցելու հանրային զանգվածային կոչերը պետք է սթափեցնեն եւ՛ Հայ առաքելական եկեղեցուն եւ՛ այն հայերին, ովքեր «հող պաչելու» մոլուցքից կուրացած այլ բան չեն նկատում (այդ համբույրը մի օր առնելու ենք հայ զենքի շաչյունից հետո…): Պետք չէ նպաստել թուրքերի «ապաշխարանքի» սին քաղաքականութ-յանը: Ավելին, Հայ առաքելական եկեղեցին ո՛չ մի իրավունք չունի Վանի Սուրբ Խաչ եկեղեցում անցկացվելիք պատարագի արարողությանը հա-յերի գնալուն դեմ արտահայտվողներին «աստվածամերժ» կոչել, եւ կարիք չկա դրանով եւս մեկ անգամ հանուն իր կրոնական շահերի անտեսելու հա-յության ազգային նպատակները:
Իսկ ովքեր դեռ կարծում են, թե հուդա-քրիստոնեական կրոնական ծեսերով ներկայիս Թուրքիայի հայերին դարձի կբերեն եւ տարածքը կքրիստո-նեացնեն, ապա սխալվում են ինչպես միշտ՝ հայը հայ է մնացել իր գենո՛վ եւ ազգայի՛ն նպատակների համար մեռնելու կամքո՛վ, բայց ո՛չ երբեք կրոնով կամ կուսակցական անդամատոմսով: Ընդհակառակը՝ կրոնական ու կուսակցական պարտադրանքներն են հային դարձրել հայրենազուրկ եւ այ-լադավ ու այլասեր: Իսկ եթե թուրքերը թույլատրեն անգամ քրիստոնեացնել ծպտյալ հայերին, ապա դա մի նոր ցեղասպանության պատճառ կդառնա, քանզի հայերն այլեւս ծպտյալ ու այդպիսով պաշտպանված չեն լինի…
Հայ Արիական Միաբանությունը կոչ է անում աշխարհի բոլոր հայերին՝ հրաժարվել Վանի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին մասնակցել, առհա-սարակ Թուրքիա այցելել (նաեւ որպես զբոսաշրջիկ), իսկ ՀՀ իշխանություններին կոչ ենք անում պետական եւ ազգային շահերը վեր դասել կրոնական ու քաղաքական հերթական խաղերից եւ հայությանը նոր սադրանքների ենթարկելու հեռանկարից: Առանց այն էլ վերջերս հայեր են սպանվել ու ծեծի ենթարկվել թուրքական հանգստավայրերում եւ այլ վայրերում: Իսկ որոշ հայուհի կոչվածների անվայել «բիզնեսի» մա-սին էլ չենք խոսում:
Հայերը ոչ մի կերպ չպետք է լցնեն Թուրքիայի պետական բյուջեն, քանի որ այդ բյուջեից արված հատկացումները՝ տանկերն ու արձակված արկե-րը… զինված բանակն ու հրոսակները չեն խնայելու անգամ ամենաթրքասեր հայ տականքին…

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ

25. 08. 2010թ.

«Լուսանցք» թիվ 29 (160), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։