Փա՜ռք Ամանորին, փա՜ռք զորության Աստված Վահագնին

Մարտի 21-ին, ժամը 11.00-ին, Գառնո արիական-հեթանոսական տաճարում կկայանա Հայոց Ամանորի եւ ռազմի ու զորության Աստված Վահագնի վերածննդի ծիսական արարողությունը:
Ծեսը կանցկացնեն Հայ Արիական Միաբանության Հոգեւոր դասի առաջադրած քրմերի թեկնածուները, ինչպեսեւ` քուրմ Մանուկը:
2010թ. գարնանային գիշերահավասարի օրը, ըստ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանի, լրանում է մարտի 20-ին: Նա հայտնեց, որ գարնանային գիշերահավասարի օրը հայտարարված է նաեւ Երկրի օր:

Հ. Հարությունյանը նշել է, որ տարվա ընթացքում սեզոնային փոփոխություներ են կատարվում, որի պատճառը Երկիր մոլորակի առանցքի թեքությունն է: Երկրի առանցքը 26 հազար տարվա ընթացքում մեկ պտույտ է կատարում, դրա համար 26 հազար տարվա ընթացքում գարնանային գիշերահավասարի օրը փոխվում է:
Այս տարի փոխվել է նաեւ ամառային արեւադարձի օրը, այն ոչ թե հունիսի 22-ին է, այլ՝ 21-ին:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 10 (141), 2010թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։