| Հիմնական ցանկ | ||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
| ՀԱՅՔ :: ARMENIA |
|---|
![]() Հայկական Լեռնաշխարհը Հայերի Արարչական Բնօրրան, Արիական քաղաքակրթության ծննդավայր: Հայեր ու Արիներ, ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը : Armenian Highland the Homeland of Armenians, Cradle of Aryan Civilization. Aryans all over the world, liberate it, liberate yourself. Армянское Нагорье, Созидательная Родина Армян, очаг Арийской Цивилизации. Арийцы всех стран освободите ее, освободитесь сами. |
| Օրացույց :: Calendar | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Թարմ նյութեր |
|---|
| Նկար :: Image |
|---|
| Քվեարկություն |
|---|
|
|
| Մուտք :: Login |
|---|
| Who's Online |
|---|
|
Մենք ունենք 9 guests այս պահին |
| Եզդա-քրդական զգուշացու՞մ` ուղղված ՀՀ իշխանություններին |
| Գրել է Լուսանցք | |
| 12-03-2010 | |
|
Եզդիների միության երեւանյան գրասենյակում օրերս հավաքվել էին ՀՀ տարբեր մարզերից եկած մի խումբ եզդիներ, ովքեր բողոք ունեին արտահայտելու:
Նրանց մի մասը գնացել էր Եվրոպայի խորհրդի գրասենյակ` դիմում-նամակ հանձնելու, իսկ մյուս մասը տեղում իրենց անելիքներն էր որոշում: «Մենք եզդի եղել ենք, կանք ու կլինենք»,- ասել է Մասիսի տարածաշրջանի եզդիների միության համայնքի անդամ Քյարամ Սոլոյանը: Հավաքվածները բողոքում էին, թե ՀՀ իշխանությունները փորձում են իրենց քրդացնել եւ անտեսել որպես եզդի ազգ. «Եզդի ազգը խանգարում է քրդական համայնքներին, նրանք իշխանությունների միջոցով փորձում են մեզ միավորել իրենց հետ: Ասում են 22 գյուղ քուրդ կա, բայց ընդամենը մի ընտանիք քուրդ կա: Եվրախորհուրդը մեզ որպես ազգ է ներկայացրել, բայց Հայաստանում մեզ ուզում են քրդացնել»: Արարատի մարզի բնակիչ Ահմադ Վարոսյանը նշել է, թե ՀՀ գյուղատնտեսության նախարարն ասել է, որ եզդի ժողովուրդ չկա: «Բայց որ համայնքներով պտտեն, կտեսնենք` քրդեր կա՞ն, թե՞ ոչ (այս վեճը տասնյակ տարիներ առաջ է սկսել Հայաստանում)»,- ըստ որոշ եզդիների, ՀՀ իշխանավորները մտածում են, որ Հայոց ցեղասպանությունը քրդերը պետք է հաստատեն, «դրա համար նրանց լավ երեւալու համար եզդիներին անտեսում են»: Բողոքավորները տեղեկացրին, որ ՀՀ քրդական համայնքը մի քանի դիմում-բողոքներ է ուղարկել վարչապետին, նախագահին, թե եզդի ազգ գոյություն չունի, նրանք ազգությամբ քուրդ են, իսկ եզդին կրոնական պատկանելություն է: Եվ ահա, եզդիներն էլ զգուշացնում են, որ եթե «իրենց լեզվին, ազգին «կպչեն», ապա իրենք հաճախակի դիմում-ակցիաներ կանեն տարբեր կառույցների մոտ»: * * * Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ ներողություն խնդրի Հայաստանից: Այսպես հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության Բիթլիսից ընտրված պատգամավոր Մեհմեդ Նեզիր Քարաբաշը՝ մեկնաբանելով օրեր առաջ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Ցեղասպանության բանաձեւի ընդունման փաստը: Մ. Ն. Քարաբաշը նշել է, որ դարասկզբին հայերի հետ տեղի ունեցածը երբեք Թուրքիայում չի քննարկվել ու չի ընդունվել, եւ ամոթ է, որ ապրիլի 24-ից առաջ ԱՄՆ-ն եւ եվրոպական երկրների խորհրդարաններն են քննարկում դա եւ ոչ թե Թուրքիան: Վահագն Նանյան Հ. Գ. - Հետաքրքիր է, որ պատմագրության մեջ մեկ այլ փաստ էլ է առկա: Ըստ այդ փաստերի, Արեւմտյան Հայաստանի տարածքում ապրող քրդերը 1915-1923թթ. ցեղասպանության ընթացքում հաճախ են օժանդակել օսմանյան ջարդարարներին, սակայն, հիմնականում օրինակներ են բերվում, թե ինչպես են որոշ քրդեր փրկել հայերին՝ զանգվածային կոտորածների ժամանակ: Այս առումով եղել են նաեւ թուրք ընտանիքներ, որոնք փրկել են հայերի, սակայն... ցեղասպանությունը եղել է, եւ դա անհերքելի է: Եթե եզդիները ճիշտ են, եւ ներկայիս իշխանությունները փորձում են աշխատել քրդական գործոնի հետ ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում, ապա պետք է հիշեն, որ քրդերը թուրքերից ոչ պակաս ուժգնությամբ են ցանկանում տիրել Արեւմտյան Հայաստանի հողերին՝ ապագա Քրդստանի ստեղծման համար: Հիշեցնենք` ժամանակին քրդերը հայերին նույնիսկ առաջարկել են (իհարկե` ոչ պաշտոնապես) Արեւմտյան Հայաստանի տարածքում (նաեւ` Իրանի, Իրաքի եւ Սիրիայի) հայ-քրդական պետություն ձեւավորել...… Այնպես որ, անհրաժեշտություն է բոլոր կողմերի հետ աշխատելը, սակայն, հարկ է լինել միշտ զգույշ եւ հայակենտրոն: «Լուսանցք» թիվ 9 (140), 2010թ. |
| Վարկանիշ | |||
|---|---|---|---|
|
|




