| Հիմնական ցանկ | ||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
| ՀԱՅՔ :: ARMENIA |
|---|
![]() Հայկական Լեռնաշխարհը Հայերի Արարչական Բնօրրան, Արիական քաղաքակրթության ծննդավայր: Հայեր ու Արիներ, ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը : Armenian Highland the Homeland of Armenians, Cradle of Aryan Civilization. Aryans all over the world, liberate it, liberate yourself. Армянское Нагорье, Созидательная Родина Армян, очаг Арийской Цивилизации. Арийцы всех стран освободите ее, освободитесь сами. |
| Օրացույց :: Calendar | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Թարմ նյութեր |
|---|
| Նկար :: Image |
|---|
| Քվեարկություն |
|---|
|
|
| Մուտք :: Login |
|---|
| Who's Online |
|---|
|
Մենք ունենք 7 guests այս պահին |
| Հայտարարություն ԱՄՆ արտաքին հարաբերությունների պալատի վճռի մասին |
| Գրել է ՀԱՀ | |
| 05-03-2010 | |
|
Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) խորհուրդը ողջունում է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումը՝ քվեարկությամբ ընդունած թիվ 252 բանաձեւը, որով կոչ է արվում ԱՄՆ-ի նախագահին միջոցներ ձեռնարկել, որպեսզի պետության արտաքին քաղաքականությունը հստակեցվի եւ ըմբռնում ցուցաբերվի այն հարցերում, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, էթնիկ զտումներին եւ նմանօրինակ իրադարձություններին, այդ թվում՝ կարեւորվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը: Երկար տարիներ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման խնդիրը տարաբնույթ քննարկումների է ենթարկվում աշխարհի պետությունների օրենսդիր եւ գործադիր մարմիններում: Ավելի քան 20 պետություններ եւ միջազգային կազմակերպություններ են ճանաչել ու դատապարտել 1915-1923թթ. Արեւմտյան Հայաստանի (ներկայումս՝ Թուրքիայի) տարածքում 1,5-3 մլն հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, որի պատճառով հայությունը կորցրեց իր հայրենիքի մեծ մասը եւ ազգային դիմադրության բոլոր հնարավորությունները: Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քննարկումները նաեւ ցույց տվեցին, թե ամերիկացիների մի մասը ինչպես է բացահայտորեն անտեսում պատմական արդարության հանգամանքը: Նույնիսկ նրանք, ովքեր չքվեարկեցին ի օգուտ թիվ 252 բանաձեւի, հիմնականում ընդունում էին Հայոց ցեղասպանության փաստը, սակայն պատրաստ են դա անտեսել, քանի որ Թուրքիան ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերն է: Կարեւոր է, որ հնչեց այն միտքը, թե Գերմանիան էլ էր ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերը, երբ դատապարտվեց հրեական հոլոքոսթը, ուստի՝ Թուրքիան էլ պետք է հասկանա , որ եղել է ցեղասպանություն, դա փաստ է եւ այն դատապարտվում է: Սակայն չմանրամասնվեց, թե արդյո՞ք Թուրքիան Գերմանիայի պես պետք է հատուցի պատճառած բոլոր վնասները: Ավելին՝ եթե հրեաները ցեղասպանվել էին եվրոպական երկրներում եւ պատմական տարածք չէին կորցրել, ապա հայերը ցեղասպանվել են իրենց հայրենիքում եւ երկրի զգալի մասը կորցրել են, որն այժմ ցեղասպանների տիրապետության տակ է: Հայ ազգայնականների համախմբման խորհուրդը հույս է հայտնում, որ այս անգամ ԱՄՆ-ի Կոնգրեսում հաշվի կառնվի այս ամենը եւ Հայոց ցեղասպանության հարցը եւս մեկ անգամ չի դառնա շահարկման առարկա Թուրքիայի հետ հարաբերություններում: Իսկ դրա նախադրյալները երեւակվեցին Պալատի քննարկումների ժամանակ: Առավելապես շահարկվելու է հայ-թուրքական կոչված արձանագրությունների ստորագրումը: Ուստի՝ ՀՀ իշխանություններին առաջարկում ենք՝ 1. Մինչեւ ապրիլի 24-ը սառեցնել հայ-թուրքական կոչված արձանագրությունների քննարկումները: Սպասել, թե ԱՄՆ-ի նախագահ Բ. Օբաման կկատարի՞ վերջապես իր խոստումը եւ կարտասանի՞ «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը: 2. Թուրքիայից պահանջել, որ դադարեցնի հայ-թուրքական կոչված արձանագրությունների քննարկումների ընթացքում Արցախի, Հայոց ցեղասպանության եւ տարածքային այլ խնդիրների շահարկումները, որոնք փորձում է նաեւ դարձնել նախապայմաններ: Շարունակվելու դեպքում չեղյալ համարել ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները եւ Թուրքիայի հետ հարաբերություններում առաջնորդվել ցեղասպանության դատապարտման եւ տարածքային պահանջատիրական խնդիրներով: Հայ ազգայնականների համախմբման խորհուրդը համայն հայությանը կոչ է անում՝ անկախ ԱՄՆ-ի Կոնգրեսի որոշումից, հետապնդել Հայ Դատը եւ այն հասցնել վերջնական ու փաստացի հաղթանակի: Հայ ազգայնականների համախմբման խորհուրդ (Արմեն Ավետիսյան՝ Հայ Արիական միաբանության առաջնորդ, Ռաֆֆի Պապիկյան՝ «Հայրենիք-Սփյուռք» կապերի նախաձեռնության ղեկավար, Արմենուհի Մելքոնյան՝ «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, Աշոտ Բադալյան՝ Ազգային արժեքների պաշտպանության հանձնախմբի անդամ, Գեւորգ Յազըճյան՝ պատմ. գիտ. թեկնածու, քուրմ Մանուկ՝ փիլ. գիտ. թեկնածու եւ այլք ) 05.03.2010թ. - ք. Երեւան |
| Վարկանիշ | |||
|---|---|---|---|
|
|



